Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հանձնառու է երաշխավորելու Ձեր գաղտնիությունը։ Սույն հայտարարությունը պարզաբանում է մեր առցանց տեղեկատվության հետ կապված հարցերը և թե ինչպես կարող եք ընտրել Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվության հավաքագրման և օգտագործման եղանակները։ ՀԲԸՄ միակ կազմակերպությունն է, որն իրավունք ունի տիրապետել և օգտագործել այս կայքի միջոցով հավաքագրված անձնական տվյալները։ Մենք պարտավորվում ենք որևէ պարագայում չվաճառել և չփոխանցել այդ տեղեկատվությունը։ Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է ՀԲԸՄ կողմից ստացված ամբողջ տեղեկատվության նկատմամբ ՝ ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց, ինչպես նաև էլեկտրոնային, գրավոր կամ բանավոր հաղորդակցության նկատմամբ։
Սույն քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել կամ թարմացվել։ Ամենավերջին պայմաններին կարող եք հեշտ և ուղիղ հասանելիություն ստանալ մեր կայքի գլխավոր և այլ էջերում զետեղված սույն հատարարության հղման միջոցով։
Անվտանգություն
Մենք հոգ ենք տանում Ձեր գործարքների անվտագության մասին և պաշտպանում ենք Ձեր վարկային քարտերի տեղեկատվությունը կիրառելով համընդհանուր պրակտիկան և տեխնոլոգիաները։ Մենք օգտագործում ենք բարձրորակ կոդավորում և ապահով «https» պրոտոկոլ Ձեր զննարկիչի (Browser) հետ կապ հաստատելու համար, որը ապահովում է մեզ տրամադրված վարկային քարտի տվյալների պաշտպանությունը հնարավոր միջամտություններից։ Մենք նաև կիրառում ենք մի քանի անվտանգության մեխանիզմներ՝ պաշտպանելու Ձեր անձը նույնականացնող տեղեկատվությունը թե' մեր կազմակերպության ներսում, թե՛ կազմակերպությունից դուրս գտնվող օգտատերերի անօրինական մուտքերից։ ՀԲԸՄ-ի վեբ սերվերները տեղակայված են փակ, ապահով վայրում, իսկ համակարգչային համակարգերը պահպանվում են տեղեկատվության պաշտպանության ոլորտի ստանդարտներին համապատասխան։ Այնուամենայնիվ, Դուք պետք է տեղյակ լինեք, որ համացանցում գույություն չունի «կատարյալ անվտանգություն», և երրորդ անձինք կարող են անօրինական միջամտել կամ մուտք գործել դեպի դրամական փոխանցումների և անձնական հաղորդակցությունների տիրույթ
Առցանց նվիրատվություններ
ՀԲԸՄ-ն հավաքագրում է հետևյալ տեղեկատվությունը առցանց ֆինանսական գործարքների համար նախատեսված անվտանգ էջերից. անուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար և վարկային քարտի մասին տեղեկատվություն։ Ժամանակ առ ժամանակ, մենք կարող ենք ընտրողաբար հավաքել այլ տվյալներ ՝ ներառյալ շրջանավարտների և, Ձեր հայեցողությամբ, մասնագիտական հավատարմագրերի վերաբերյալ։ Սույն՝ անձը նույնականացնող տեղեկատվությունն օգտագործվում է հավաստիանալու Ձեր նվիրատվությունների ստացման մասին, ինչը մեզ հարկավոր է հարկային նպատակներից ելնելով և ցանկության դեպքում Ձեզ ընդգրկելու ՀԲԸՄ էլեկտրոնային հասցեների ցանկում։
Երբ Դուք նվիրատվությունը անում եք ի պատիվ կամ ի հիշատակ ինչ որ մեկի և պահանջում եք, որ ստացման մասին հաստատումը ուղարկվի մեկ այլ անձի կամ ընտանիքի, մենք օգտագործելու ենք տվյալ անձի կամ ընտանիքի անունը և հասցեն բացառապես ստացման հաստատման համար։
Մշտական հասցեատերերի ցուցակ
ՀԲԸՄ-ն տրամադրում է առցանց ձևաթուղթ մեր մշտական հասցեատերերի ցուցակին միանալու համար։ Դուք կարող եք նաև դիմել մեզ այդ ցուցակում ներգրավվելու համար՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ ուղղակիորեն ՀԲԸՄ աշխատակցին և խնդրելով Ձեզ ներառել ցուցակում։
Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը ներառում է. անուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար։ Այս տվյալներն ապահով պահվում են մեզ մոտ։ ՀԲԸՄ-ն չի վաճառում, տրամադրում կամ կիսվում անձը նույնականացնող տեղեկատվությամբ որևէ այլ, ոչ-ՀԲԸՄ կազմակերպության հետ։ Բացի այդ, մենք այլ կազմակերպությունների անունից չենք ուղարկում փոստային առաքումներ։ Խնդրում ենք ուղղակիորեն կապվել մեզ հետ սովորական փոստով, եթե ցանկանում ենք Ձեր անունը հանել մեր մշտական հասցեատերերի ցուցակից կամ փոփոխել նախկինում մեզ տրամադրված անձնական տվյալները։ Ձեր գաղտնիությունը և անվտագությունն ապահովելու համար՝ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք ստուգելու Ձեր ինքնությունը՝ նախքան Ձեր տվյալներին հասանելիություն տրամադրելը կամ ուղղումներ կատարելը։ Զանգահարելու դեպքում Ձեզ կտրվեն հատուկ հարցեր՝ ներառյալ ամբողջական անվան, հասցեի, հեռախոսահամարի և անհրաժեշտության դեպքում վարկային քարտի տվյալների մասին, որպեսզի Ձեր անձը նույնականացվի և պաշտպանվի ՀԲԸՄ նվիրատուների և մշտական հասցեատերերի ցուցակում ընդգրկված մարդկանց տվյալների գաղտնիությունը։
Email մարքեթինգ
Դուք կավելացվեք ՀԲԸՄ Էլեկտրոնային հասցեների բազայում միայն այն դեպքում, եթե դիմեք ՀԲԸՄ առցանց ձևաթղթի միջոցով կամ էլեկտրոնային նամակ-դիմում գրեք dbupdate@agbu.org հասցեին կամ ՀԲԸՄ աշխատակցին։ Դուք կարող եք պահանջել Ձեզ դուրս հանել Էլեկտրոնային հասցեների բազայից՝ սեղմելով «Դադարեցնել բաժանորդագրումը» հղմանը, որը կարող եք գտնել մեր կողմից ուղարկվող բոլոր էլեկտրոնային նամակներում։
Սոցիալական մեդիա համայնքի ուղեցույց
ՀԲԸՄ սոցիալական մեդիայի միջոցները հարթակ են տրամադրում գաղափարների և բովանդակության տարածման և քննարկումների՝ ազատ և հարգանքի մթնոլորտում անցկացման համար։ Մենք խրախուսում ենք քննարկումներին ակտիվ մասնակցությունը։
Ստորև ներկայացված են սոցիալական հարթակներում հաղորդակցվելու կանոնները.
- Խնդրում ենք լինել հարգալից մեր համայնքի հետ հաղորդակցվելիս
- Մենք չենք հադուրժում վիրավորական արտահայտություններ կամ բովանդակություն՝ ներառյալ նյութեր, որոնք ունեն զրպարտիչ, անպարկեշտ, բռնի, սպառնալից, հետապնդող, խտրական, ագրեսիվ և վիճահարուց բնույթ կամ կարող են մեկնաբանվել որպես ծաղրական կամ այլ կերպ համարվել անպատշաճ։
- Մենք իրավունք ենք վերապահում հեռացնել ցանկացած բովանդակություն մեր սոցիալական մեդիայի հարթակներից, ինչն, ըստ մեզ, չի բավարարում այս ուղեցույցի պահանջները։
- Մենք իրավունք ենք վերապահում արգելափակել օգտատերերին մեր սոցիալական մեդիա հարթակներում, եթե նրանք ոչ պատշաճ վարք են դրսևորում
Հղումներ այլ կայքեր
ՀԲԸՄ կայքը պարունակում է ժամանակավոր կամ մշտական էլեկտրոնային հղումներ դեպի այլ կայքեր։ Մենք պատասխանատվություն չենք կրում այլ կայքերում գաղտնիության և անվտագության կամ այնտեղ տեղ գտած բովանդակության բնույթի համար։
Տեքստերի և պատկերների օգտագործումը
Եթե ցանկանում եք հրապարակել մեր կայքում զետեղված որևէ տեղեկատվություն, խնդրում ենք հայտ ուղարկել dbupdate@agbu.org հասցեին։
Քուքիներ (Cookies)
Սույն կայքն օգտագործում է քուքիներ (Cookies)։ Օգտվելով այս կայքից՝ Դուք համաձայնվում եք, որ ՀԲԸՄ-ն կարող է քուքիներ տեղակայել Ձեր էլեկտրոնային սարքերի մեջ և մուտք ունենալ դրանց Ձեր՝ մեր կայք այցելության ժամանակ։ Քուքին թվերից և տառերից բաղկացած փոքր ֆայլ է, որը մենք ուղարկում ենք Ձեր համակարգչին։ Քուքիները մենք օգտագործում ենք բարելավելու մեր կայքը, իմանալու, թե մեր կայքի որ բաժինները կամ գործառույթներն են ավելի շատ օգտագործվում օգտատերերի կողմից, հեշտացնելու նրանց կողմնորոշվելու գործըթացը, հաշվելու այցելությունները և թույլ տալու կայք այցելության ընթացքում գրանցված օգտատերերին մնալ սեփական օգտահաշվում։ Մենք կարող ենք նաև օգտագործել մեր կայքում տեղադրված քուքիները մեր անունից գործող երրորդ անձանց կողմից: Եթե ցանկանում եք հրաժարվել մեր քուքիներից, ապա կարող եք ջնջել դրանք և ցանկացած այլ քուքիներ, որոնք առկա են Ձեր համակարգչում։ Կարող եք օգտվել Ձեր զննարկիչի (browser) առաջարկած օգնությունից՝ իմանալու համար, թե ինչպես գտնել քուքիների պահպանման վայրը։ Նկատեք, որ քուքիների ջնջման պարագայում, որոշ գործառույթներ մեր կայքում Ձեզ համար կարող են փոփոխվել։
Ծանուցում ծնողներին
ՀԲԸՄ-ն ունի բազմաթիվ ծրագրեր նվիրված երեխաներին։ Մենք հուսով ենք, որ երեխաները և ծնողները միասին կայցելեն մեր կայք, որպեսզի համատեղ տեղեկանան ՀԲԸՄ-ի և տարբեր ծրագրերին երեխաների մասնակցության հնարավորությունների մասին։ ՀԲԸՄ-ն կայքի միջոցով միտումնավոր տվյալներ չի հավաքում այն երեխաներից, որոնք տասներեք տարեկանից ցածր տարիք ունեն։ Ծնողները, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին առցանց գրանցել մեր որևէ ծրագրի համար, պետք է տրամադրեն իրենց և երեխաների տվյալները գիտակցաբար և ապահով հարթակների միջոցով։
Փոփոխություններ սույն քաղաքականության մեջ
ՀԲԸՄ կողմից գաղտնիության քաղաքականության փոփոխման դեպքում այդ փոփոխություններն ուղղակիորեն կավելացվեն այս հայտարարության մեջ։
Հետադարձ կապ
Եթե ունեք այլ հարցեր կամ մտահոգություններ ՀԲԸՄ գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ կամ dbupdate@agbu.org էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հասցեով.
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
55 Իսթ 59-րդ փողոց
Նյու Յորք, ՆՅ 10022
ԱՄՆ