Skip to main content
Սկիզբ
UGAB FRANCE
  • Qui sommes nous
    • À propos de l’UGAB
    • Notre histoire
    • Leadership
    • Devenir bénévole
    • Notre réseau
    • Devenir membre
    • Finances
  • Nos actions
    • Notre mission
    • Éducation
    • Humanitaire
    • Développement socio-économique
    • Notre travail en Arménie
  • Actualités
    • Dernières actualités
    • AGBU Magazine
    • Insider
    • Webtalks
    • We are AGBU
    • Programmes
    • Évènements
  • Faire un don
  • Nous rejoindre
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Ararat Mountain

    Ղեկավարություն

    Մեր առաքելությունն առաջ մղելով դեպի ապագա

    • Կենտրոնական վարչություն

    • Գործադիր աշխատակազմ

    Ղեկավար կազմ


    Սեմ Սիմոնյան
    Նախագահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Sam Simonian

    Սեմ Սիմոնյան

    Նախագահ | ԱՄՆ

    Սեմ Սիմոնյանը ձեռնարկատեր է, ինժեներ և միջազգային բարերար։ Նա 1989 թվականին համահիմնեց Inet Technologies հեռահաղորդակցության ընկերությունը, որը մասնագիտանում էր ցանցի կառավարման և գործառնական բիզնես լուծումների ոլորտում։ 1994 թվականին նա ճանաչվեց «Տարվա ձեռնարկատեր»՝ ըստ Inc. ամսագրի, Ernst & Young-ի և Merrill Lynch-ի։

    2000 թ. մայիսին Սիմոնյանը պարգևատրվել է հեղինակավոր Էլիս Այլենդի Պատվո մեդալով, իսկ հետագայում արժանացել է Հայաստանի բարձրագույն պարգևին՝ Անանիա Շիրակացու մեդալին, հայ ինքնության պահպանման, Հայրենիքին մատուցած ծառայությունների և Հայաստանի ու օտար պետությունների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված նշանակալի ներդրման համար։

    Սիմոնյանը կրթությունը ստացել է AGBU Հովագիմյան-Մանուկյան վարժարանում (Լիբանան), 2019 թվականից հանդիսանում է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ ներկայումս հանդիսանում է TUMO հիմնադրամի և Teach For Armenia-ի կառավարման խորհրդի նախագահ։

    Ծնվել է Բեյրութում (Լիբանան), ներկայումս բնակվում է Դալասում (Տեխաս, ԱՄՆ)։ Սեմ Սիմոնյանն ունի էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան՝ Տեխասի համալսարանի Արլինգտոնի մասնաճյուղից։

    Նա և իր կինը հիմնադրել են TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը մեկնարկեց Երևանում 2011 թվականին և հետագայում ընդլայնվեց ամբողջ Հայաստանում, Եվրոպայում և վերջերս՝ Լոս Անջելեսում, ԱՄՆ-ում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2000 թ.:

    Արդա Հարաթունյան
    Փոխնախագահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Arda Haratunian

    Արդա Հարաթունյան

    Փոխնախագահ | ԱՄՆ

    Արդա Հարաթունյանը պետական ​​և մասնավոր ընկերությունների հաղորդակցության ռազմավարական խորհրդատու է, ունենալով 25-ամյա փորձ կապի, հանրային գործերի և հանրային քաղաքականության ոլորտներում: Նա նաև դասավանդում է Քուինս քոլեջի պատվավոր բիզնես և ազատական արվեստի ծրագրում և Կոլումբիայի համալսարանում: Արդա Հարաթունյանը եղել է Նյու Յորքի Նասաու շրջանի նախկին գործադիր Թոմ Սուոզզիի քաղաքականության ավագ խորհրդականը: Մինչ այդ, նա Նյու Յորքի նախկին նահանգապետ Մարիո Կուոմոյի Նյու Յորքի մամուլի գրասենյակի տնօրենն էր։ Յարութիւնեանը տարածաշրջանային կառավարման The Energeia Partnership ակադեմիայի խորհրդի անդամ է, ինչպես նաև ակտիվ կամավոր է ERASE Racism-ի և Long Island-ի Կանանց հիմնադրամում: Նա հաղորդակցության և քաղաքա գիտության մասնագիտությունների գծով բակալավրի աստիճան է ստացել Քուինս քոլեջից, իսկ հանրային կառավարման մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան՝ Նյու Յորքի համալսարանից: Նա և իր ամուսինը՝ Սթիվենը, ապրում են Նյու Յորքի Լոնգ Այլենդ քաղաքում և ունեն երկու երեխա՝ Քնարն ու Արմենը:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2007թ.:

    Երվանդ Զորյան
    Փոխնախագահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Yervant Zorian

    Երվանդ Զորյան

    Փոխնախագահ | ԱՄՆ

    Երվանդ Զորյանը «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգն է, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը: Նա Էլեկտրական և Էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի անդամ է, փորձարկման տեխնոլոգիաների խորհրդի նախագահն ու Journal on Design and Test of Computers ամսագրի գլխավոր պատվավոր խմբագիրը: Նա հեղինակել է ավելի քան 400 գիտական ​​աշխատություն, հինգ գիրք և ունի ԱՄՆ 47 արտոնագիր: Դոկտոր Զորյանը 2005 թ. արժանացել է Industrial Pioneer հեղինակավոր մրցանակին ու TTTC Lifetime Contribution մեդալին: Գիտական աշխատանքների համար Զորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։ Լինելով ՀԲԸՄ-ի ցմահ անդամ՝ ներկայումս վարում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ատենապետի պաշտոնը: Զորյանը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր- նախագահն է: Զորյանը նաև  «ԱՊՐԻ Հայաստան» վերլուծական կենտրոնի ու Hye Connect թվային հարթակի համահիմնադիրն ու Հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձու: Դոկտոր Զորյանը համակարգչային ճարտարագիտության մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանից, դոկտորի աստիճանը՝ ՄաքԳիլ համալսարանից էլեկտրատեխնիկայի գծով, իսկ բակալավրիական կրթությունը՝ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցից: Զորյանը ծնվել է Հալեպում, ներկայումս բնակվում է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում:

     

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2008թ.:

    Նազարեթ Ա. Ֆեստեկջյան
    Գանձապահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Nazareth Festekjian

    Նազարեթ Ա. Ֆեստեկջյան

    Գանձապահ | ԱՄՆ

    Նազարեթ Ա. Ֆեստեկջյանը 2022թ. նոյեմբերին թողել է Citigroup-ը և ներկայումս խորհրդատվական ծառայություններ է մատուցում բանկային ոլորտում:  Նա եղել է Citi’s Fixed Income Capital Markets Origination Group-ի գործադիր տնօրենը, Global Liability Management-ի ղեկավարն ու Global Structured Finance-ի համաղեկավարը: Նա Salomon Brothers-ին է միացել 1992 թ. և Citi-ում իր պաշտոնավարման ընթացքում ղեկավարել է համաշխարհային խոշոր պարտավորությունների կառավարման ու վերակառուցման աշխատանքները՝ ներառյալ Էկվադորի, Ուրուգվայի և Իրաքի պարտքի վերակառուցումը:

    Այս պաշտոնում նա ունեցել է համաշխարհային բանկային կարգավորիչների և բազմակողմ կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի և ԱՄՆ գանձապետարանի հետ աշխատելու մեծ փորձ: Բացի այդ, նա շատ ակտիվ է եղել ֆինանսական հաստատությունների համար նորարարական ֆինանսական գործիքների, ԱՄՆ Trust Preferred Securities-ի և բանկային հիբրիդային կապիտալի արժեթղթերի ստեղծման գործում: Նա Բեյրութի ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանի շրջանավարտ է եւ MBA աստիճան ունի J.L. Kellogg-ի Կառավարման բարձրագույն դպրոցից, մագիստրոսի կոչում՝ էլեկտրական ճարտարագիտության մասնագիտությամբ՝ Հյուսիսարևմտյան համալսարանից և BSEE՝ Բեյրութի ամերիկյան համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Երվանդ Դեմիրճյան
    Փոխ-գանձապահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Yervant Demirjian photo

    Երվանդ Դեմիրճյան

    Փոխ-գանձապահ | ԱՄՆ

    Երվանդ Դեմիրճյանը անշարժ գույքի նախագծող է Լոս Անջելեսում: Մինչև Արևմտյան ափում հաստատվելը, նա զբաղեցրել է Նյու Յորքի Interaudi Bank-ի տնօրենի և փոխնախագահի պաշտոնները: Մինչ Interaudi Bank-ին միանալը, նա Կալիֆորնիայի Cedars բանկի տնօրենն ու փոխնախագահն էր: Նա նաև 1991-2002 թ. եղել է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ ներկայումս Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա բակալավրի և MBA-ի աստիճան է ստացել Հարավային Կալիֆորնիայի Փեփերդայն համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Անի Մանուկյան
    Ատենադպիր
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Ani Manoukian

    Անի Մանուկյան

    Ատենադպիր | ԱՄՆ

    Անի Մանուկյանը կորպորատիվ իրավաբան է Նյու Յորքում, ով մասնագիտացած է հեռահաղորդակցության և մալուխային արդյունաբերության ոլորտում՝ ֆրանչիզաների միաձուլման և ձեռքբերման գծով: Նա նաև տրամադրում է խորհրդատվական ծառայություններ Նյու Յորքի մետրոպոլիտենում գտնվող շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Տարիներ շարունակ նա բազմաթիվ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀԲԸՄ-ում՝ առաջնորդելով ինչպես երկարաժամկետ, այնպես էլ նոր նախաձեռնություններ: Անին առանցքային դեր է ունեցել ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների համաշխարհային շարժման վրա՝ ղեկավարելով AGBU FOCUS-ը: Նա մինչ օրս ընդգրկված է ծրագրի խորհրդատվական մարմնում: Նա շարունակում է իր փորձը ներդնել ՀԲԸՄ-ի գլոբալ գործառնությունների հաջողակ իրականացման գործում՝ ներառյալ կորպորատիվ կառավարումը, մարդկային ռեսուրսներն ու գրասենյակի կառուցվածքը, մարքեթինգը և դրամահավաքի կառավարումը:

    Նա իր բակալավրի աստիճանն ստացել է Թաֆթս համալսարանից՝ հանրային առողջության գծով, իսկ իրավագիտության մասնագիտությունը՝ Ֆորդհեմի համալսարանի իրավաբանական դպրոցից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել է 2015թ.:

    Անդամներ


    Հայկ Արիյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Haig Ariyan

    Հայկ Արիյան

    ԱՄՆ

    Հայկ Արիյանը ԱՄՆ ամենահին ներդրումային բանկային ընկերության՝ Alex. Brown-ի նախագահն ու գործադիր տնօրենն է: Ընկերությունը ներկայումս ԱՄՆ-ում գործող 18 գրասենյակների միջոցով վերահսկում է 60 միլիարդ դոլարի հասնող հաճախորդների ակտիվները: Արիյանը նաև Raymond James Global Wealth Solutions-ի ղեկավարն է, որը ներդրումային լուծումների հարթակ է ապահովում Private Client Group-ի 7400 ֆինանսական խորհրդատուներին: Արիյանը Alex. Brown & Sons-ում ծառայել է 23 տարի առաջ և հասել մինչև տարածաշրջանային կառավարչի պաշտոնին: Նա նախկինում աշխատել է Dean Witter Reynolds-ում, որտեղ սկսել է իր կարիերան ֆինանսական ծառայությունների ոլորտում: Նա Ռաթգերսի համալսարանի շրջանավարտ է: Արիյանը ԱՄՆ Հայ եկեղեցու Արևելյան թեմի խորհրդի անդամ է, ինչպես նաև Հայ եկեղեցու օժանդակման հիմնադրամի ներդրումային հանձնաժողովի նախագահը։ Նա հանդիսանում է նաև Սուրբ Ներսես ճեմարանի և Տատուրեան հիմնարկության վարչության հոգաբարձու։ Հայկ Արիյանը բնակվում է Նյու Յորքի Վեսթ Նյակ քաղաքում՝ կնոջ՝ Նադինի և չորս դուստրերի հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Առնո Ադամյան
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Arnaud Attamian

    Առնո Ադամյան

    Միացյալ Թագավորություն

    Առնո Ադամյանը Thought Machine ամպային բանկային տեխնոլոգիաների տեղական ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենն է։ Ընկերությունը վերահսկում է ֆինանսներն ու ռիսկերի համապատասխանության գործառույթները:

    Առնոն ռազմավարական և առևտրային ֆինանսների, գանձապետարանի, ներդրողների հետ հարաբերությունների և ներդրումային բանկային ոլորտներում 25 տարվա փորձ ունի: Նա հատուկ կիրք ունի արդյունաբերությունում, մասնավորապես բանկային հատվածում տեխնոլոգիաների և թվային փոխակերպումների նկատմամբ։

    Առնոն նախկինում աշխատել է համաշխարհային ֆինանսական ծրագրային ապահովման խաղացողներից հանդիսացող Finastra-ում, որը կարևորագույն ծրագրային լուծումներ և մասնագիտական ​​ծառայություններ է ապահովում ֆինանսական ծառայությունների աշխարհում: Մինչ Finastra-ն, Առնոն եղել է TAP Advisors ներդրումային բանկային բուտիկի գործադիր տնօրենը, որտեղ համատեղ ղեկավարում էր Լոնդոնում տեղակայված EMEA տարածաշրջանի կապի և ենթակառուցվածքների ծածկույթը: Նա նախկինում 15 տարի աշխատել է Bank of America-ում և Merrill Lynch-ում: Իր ներդրումային բանկային կարիերայի ընթացքում ղեկավարել է ֆինանսական խորհրդատվական և ֆինանսավորման գործարքներ, այդ թվում՝ M&A -ում ավելի քան 150 միլիարդ դոլարի, հավաքագրված բաժնետոմսերի առաջարկներից 25 միլիարդ դոլարի և բարձր եկամտաբերության և ներդրումային գնահատականի թողարկման միլիարդավոր դոլարի առաջարկներից:

    Առնոն ՀԲԸՄ-ի ակտիվ անդամ է։ Ծառայել է ՀԲԸՄ Եվրոպայի տարածաշրջանի ռազմավարական խորհրդատվական մարմնում և ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչությունում։ Նա London Trust-ի խորհրդի անդամ է։

    Նա Փարիզի Դոֆին համալսարանից մագիստրոսի կոչում է ստացել ֆինանսական ճարտարագիտության և կորպորատիվ ֆինանսների մասնագիտությամբ։ Նա կնոջ՝ Անիի և երկու որդիների հետ ապրում է Լոնդոնում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2015թ.:

    Կամիլիո Ազուզ
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Camilio Azzouz

    Կամիլիո Ազուզ

    Միացյալ Թագավորություն

    Քամիլիո Ազզուզը Amber Capital-ի կառավարիչ գործընկերն է:  Այլընտրանքային ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերությունը հիմնադրվել է 2005թ. և ներդրումներ է կատարում հանրային առևտրային ընկերություններում ողջ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում: Նա Amber Capital Armenia-ի համահիմնադիրն է, որը Եվրոպական Միության և ՎԶԵԲ-ի հետ Հայաստանում առաջին մասնավոր բաժնետիրական հիմնադրամի կառավարիչն է: Նա այժմ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահն ու ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի խորհրդի անդամ է: Քամիլիոն նաև ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների համաշխարհային համայնքի անդամ է:

    Մոնրեալում ծնված Ազզուզը վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, հայերենին, արաբերենին և իսպաներենին: Ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը՝ ֆինանսների մագիստրոսի աստիճանով, ինչպես նաև Փարիզ-Դոֆին համալսարանը՝ կառավարման և տնտեսագիտության գծով մագիստրոսի աստիճանով: Ներկայումս Քամիլիոն իր կնոջ՝ Դալյայի (ծն. Պողոսյան) հետ բնակվում է Լոնդոնում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2021 թվականին:

    Էրիկ Իսրայելյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Eric Esrailian headshot

    Էրիկ Իսրայելյան

    ԱՄՆ

     

    Դր. Էրիկ Իսրայելյանը բժիշկ է, Էմմիի անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր, ներդրումներ կատարող և ձեռնարկատեր: Նա ակտիվորեն ներգրավված է առողջապահական, մարդու իրավունքների, կրթության և արվեստի մի շարք բարեգործական նախաձեռնություններում: Նա առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է և ղեկավարում է UCLA համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե և Թամար Մանուկյանների բաժանմունքը: 2012 թվականին Էրիկ Իսրայելյանը դարձավ Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարը: Նա հաճախել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը՝ ինտեգրացիոն կենսաբանության մասնագիտությամբ: Այնուհետև ավարտել է Լոմա Լինդա համալսարանի բժշկական դպրոցը, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կլինիկական օրդինատուրան: Նա ստացել է հանրային առողջության մագիստրոսի կոչում UCLA համալսարանում՝ NIH-ի կողմից հովանավորվող վերապատրաստման դրամաշնորհի օգնությամբ: Նա UCLA Անդերսոնի կառավարման դպրոցի շրջանավարտ է, որտեղ էլ  ծառայում է իբրև հոգաբարձուների խորհրդի անդամ: Էրիկ Իսրայելյանը հանդիսանում է նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ, ինչպիսիք են՝ Academy Museum of Motion Pictures-ը, Hammer Museum-ը, Motion Picture & Television Fund-ը և XPRIZE-ը:

    Նա սերտորեն ներգրավված է UCLA Health-ի, UCLA-ի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի և ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման ջանքերում: 2017 թվականին Իսրայելյանը դարձավ UCLA optimist` միանալով նշանավոր շրջանավարտների և դասախոսների ցանցին, որը զբաղվում է աշխարհի առջև ծառացած մարտահրավերների լուծմամբ: 2021 թվականին նա նաև Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է «Բենեմերենտի» մեդալով ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016թ.:

    Վահե Գաբրաշ
    ՇՎԵՅՑԱՐԻԱ
    Ավելին
    X
    Vahe Gabrache Headshot

    Վահե Գաբրաշ

    Շվեյցարիա

    Թոշակի անցնելուց ի վեր Վահե Գաբրաշը փակել է իր ֆինանսական ընկերությունները և այժմ հանդիսանում է իրենց ընտանեկան Gabrache SA անշարժ գույքի ընկերության սեփականատերը: Վահեն հիմնադրել է ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղը 1986 թ.։ Ավելի քան 20 տարի եղել է Շվեյցարիայի հայկական միության նախագահը։ Նա նախագահում է շվեյցարական տարբեր հիմնադրամներ, այդ թվում՝ Փիլիպոսեան և Փիլոսեան հիմնադրամները, Հայաստան հիմնադրամը, Յակոբ Թոփալեան հիմնադրամն ու Ալյանս հայկական հիմնադրամը: Նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիմնադրամի գանձապահն է, նաև անդամակցում է Ազնավուր հիմնադրամին:
    Ներկայումս Վահեն Հայաստանում իրականացնում է բազմաթիվ նախաձեռնություններ խաղողագործության բնագավառում:
    Նա MBA-ի  աստիճան է ստացել Շվեյցարիայի Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցից: Ներկայումս կնոջ հետ բնակվում է Ժնևում և վայելում թոռնիկների ներկայությունը:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006 թվականին:

    Նադյա Գործունյան
    ՖՐԱՆՍԻԱ
    Ավելին
    X
    Nadia Gortzounian

    Նադյա Գործունյան

    Ֆրանսիա

    Նադյա Գործունյանը 28-ամյա կարիերա է ունեցել Ֆրանսիական դեղագործական արդյունաբերության Merck & Co. ընկերությունում՝ պաշտոնավարման վերջին 15 տարիներն անցկացնելով որպես առաջնային խնամքի արտադրանքի բիզնես բաժնի տնօրեն: 2014 թ.-ից ի վեր նա իր որդու՝ Արմեն Վերդյանի հետ աշխատում է Փարիզում ստարտափների զարգացման վրա։

    ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ է ընտրվել 2015 թ. հոկտեմբերին, իսկ ներկայումս կիսում է այդ պաշտոնը Ստեփան Պետրոսյանի հետ: 2016-2023 թթ. նա նաև եղել է ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի նախագահը:

    Նադյան ղեկավարել է Միության Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի ռազմավարական նպատակների մշակման ծրագրերը, այդ թվում՝ «Կորիզ» ծրագիրը, ՀԲԸՄ նոր մասնաճյուղերի հիմնումը, ներառյալ՝ Գերմանիայի մասնաճյուղը 2018 թ., ինչպես նաև ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ ստեղծված Կատարողական արվեստի բաժինը: 2016-ին նա ղեկավարել է նաև ՀԲԸՄ Ֆրանսիայի հիմնադրամը։

    Նադյա Գործունյանը ծնունդով Մարսելից է, ավարտել է Փարիզի VII համալսարանի բժշկության բաժինը: Նա նաև  ExecMBA աստիճան ունի HEC Paris համալսարանից:

    Նա երկար ժամանակ ներգրավված է եղել Ֆրանսիահայ համայնքային կառույցներում՝ հանդիսանալով CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի) գանձապահն ու գլխավոր քարտուղարը, Լիոնի Պուլլուքեան հիմնադրամի խորհրդի անդամը: Նա ապրում է Փարիզում իր երեք թոռների հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019 թվականին:

    Սարգիս Ջեբեջյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Sarkis Jebejian

    Սարգիս Ջեբեջյան

    ԱՄՆ

    Սարգիս Ջեբեջյանը Kirkland&Ellis LLP միջազգային իրավաբանական ընկերության գործընկերն է, որն աշխարհով մեկ ունի ավելի քան 3500 փաստաբան։ Նա ապրում է Նյու Յորքում ու զբաղվում կորպորատիվ իրավունքով՝ առավելապես կենտրոնանալով ընկերությունների միաձուլումների ու ձեռքբերումների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ու բաժնետերերի ակտիվության պաշտպանության հարցերով։ Ջեբեջյանի հաճախորդների թվում են Accenture-ը, BAE Systems-ը, Bain Capital-ը, Eli Lilly-ն, Groupe Bruxelles Lambert-ը, Infineon Technologies-ը, Six Flags-ն ու Vista Equity Partners-ը։ Սարգիս Ջեբեջյանը մի շարք հրատարակություններ կողմից բազմիցս ճանաչվել է որպես աշխարհում առաջատար M&A փաստաբաններից մեկը, իսկ հաճախորդների կողմից նա գովասանքի է արժանանում, ովքեր նրան համարում են «միաժամանակ թե՛ իրավաբան և թե՛ բիզնես մտածող» ու նշում նաև, որ նա «միշտ հասանելի է ու արձագանքող, չափազանց գործնական ու համագործակցող»։

    Սարգիս Ջեբեջյանը «Քարնեգի հոլ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է ու քարտուղարը։ Հիմնադրամը,  կատարողական արվեստի ելույթների, կրթական ծրագրերի ու նոր արվեստագետների պատրաստման միջոցով բարձրաճաշակ երաժշտություն է ներկայացնում հնարավորինս լայն լսարաններին։

    Սարգիս Ջեբեջյանը ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով տնտեսագետի ու իրավաբանի որակավորում։ Նա ապրում է Էնգլվուդում, Նյու Ջերսի, կնոջ՝ Մարալի ու նրանց որդու՝ Շահեի ու դստեր՝ Քաթիայի հետ։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016-ին։

    Վարդգես Քնաջյան
    ՇՎԵՅՑԱՐԻԱ
    Ավելին
    X
    Vartkess Knadjian

    Վարդգես Քնաջյան

    Շվեյցարիա

    Վարդգես Քնաջյանը 1789 թ. հիմնադրված աշխարհի հնագույն Backes & Strauss-ի ադամանդագործության ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է:  Վերջին 35 տարիներին նրա ղեկավարությամբ Backes & Strauss-ը ադամանդի գնումների փոքր գրասենյակից դարձել է աշխարհի լավագույն ոսկերչական ժամացույցներ արտադրող ընկերություններից մեկը: Ընկերությունը 2006 թ.-ին միավորել է ուժերը Ֆրանկ Մյուլլեր խմբի հետ:

    Քնաջյանը ծնվել է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում 1955 թ.: Երիտասարդ տարիքից ամբողջությամբ նվիրվել է ժամագործությանը՝ ժառանգելով այդ շնորհքը իր հորից՝ Անդրանիկ Քնաջյանից, ով եղել է Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեի պաշտոնական ժամագործը: Վաղ մանկության տարիներին նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և շարունակել ուսումը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ ավելի ուշ մասնագիտացել է միջազգային հարաբերություններում:

    Նա, բացի վազելուց, գոլֆ խաղալուց և խոհարարությունից, ազատ ժամանակի մեծ մասը նվիրում է հայ համայնքին՝ և մասնավորապես ՀԲԸՄ-ին՝ 1992-ից 2005 թթ. ընթացքում ծառայելով որպես ՀԲԸՄ Բելգիայի մասնաճյուղի վարչության նախագահ։ 1993թ.ից  Քնաջյանը սերտորեն համագործակցել է Հայաստանի «Շողակն» ադամանդի գործարանի հետ։ Աշխարհի տարբեր երկրների հայ ոսկերիչներին համախմբելու նպատակով նա և Փիէռ Ագլեանը հիմնել են Հայ ոսկերիչների ասոցիացիան և Հայ ոսկերիչների հիմնադրամը։

    Վարդգես Քնաջյանն ու կինը՝ Սիլվիա Սրապյանը, ապրում են Լոնդոնում և ունեն երկու երեխա՝ Թալինն ու Լևոնը։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Արի Լիբարիկյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Ari Libarikian

    Արի Լիբարիկյան

    ԱՄՆ

    Արի Լիբարիկյանը McKinsey & Company-ի ավագ գործընկերն է Նյու Յորքում, որտեղ ղեկավարում է համաշխարհային ապահովագրութան թվայնացման ու վերլուծության բաժինը: Այս պաշտոնում նա ապահովագրական ընկերություններին օգնում է մի աճի ռազմավարության մշակման, բիզնեսի կատարողականի բարելավման, տեխնոլոգիական աճի և առաջատար գիտելիքների ապահովման հարցերում:

    Վերջերս նրա կողմից իրականացրած աշխատանքները ներառում են.

    · օգնություն առաջատար հյուրընկալ կազմակերպություններին նոր թվային բիզնես գործարկելու և զարգացնելու ուղղությամբ,

    · աջակցություն կյանքի ապահովագրական ընկերություններին թվային և վերլուծական գործիքների ներդրման հարցում,

    · օգնություն արդյունաբերական ընկերություններին SaaS բիզնես մոդելի ներդրման և զարգացման գործում:

    Նախկինում Արին եղել է McKinsey-ի հյուսիսարևելյան շրջանի և Նորթիսթի թվային ապահովագրության փորձառության ղեկավարը՝ օգնելով հաճախորդներին ընկալել էական արժեքը՝ տեխնոլոգիաների և տվյալների միջոցով:

    Մինչև McKinsey-ին միանալը, Լիբարիկյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Nortel Networks-ում և Bell Labs-ում՝ կենտրոնանալով հաջորդ սերնդի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մշակման և փորձարկման վրա: Նա էլեկտրաճարտարագիտության մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել ՄակԳիլ համալսարանից, ինչպես նաև գիտության մագիստրոսի աստիճան՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT): Լիբարիկյանը մեծացել է չորս տարբեր մայրցամաքներում՝ տեղափոխվելով Աթենքից Դուբայ, Կահիրե, Մոնրեալ և ԱՄՆ: Լիբարիկյանն ու կինը՝ Լյուբան, ապրում են Նյու Յորքում իրենց երեք երեխաների՝ Նաիրիի, Անիի և Քրիստիանի հետ։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Եղիշե Մանուկյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Yeghiche Manoukian

    Եղիշե Մանուկյան

    ԱՄՆ

    Եղիշե Մանուկյանը ազգային նպատակների իրագործմանը բարերարությամբ աջակցելու հպարտություն առաջացնող ավանդույթների կրողն է: Նա 2009 թ. միացել է Մեծ Բրիտանիայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի խմբին: 2010 թ. առաջխաղացումից հետո տեղափոխվել է HSBC Նյու Յորքի Հատուկ վարկերի թիմ՝ կենտրոնանալով չաշխատող կորպորատիվ պարտքերի վերակազմավորման ուղղության վրա:

    Այնուհետև նա միացել է իր ընտանեկան գրասենյակին՝ աշխատելով Լոնդոնից, որից հետո տեղափոխվել է Փենսիլվանիա: Մանուկյանը ներկայումս Parx Casino-ի գործադիր փոխնախագահն է և որպես ամենաերիտասարդ գործադիր տնօրեն՝ ձգտում է բիզնեսն ավելի գրավիչ դարձնել երիտասարդների համար, ինչպես նաև ուղիներ մշակել աշխատակիցների աշխատանքային փորձի բարձրացման ուղղությամբ: 2021 թ. նա գործարկել է կորպորատիվ նվերների ծրագիրը, որով աշխատակիցները խրախուսվում են նվիրատվություններ կատարել իրենց ընտրությամբ բարեգործական որևէ կազմակերպության, ինչպես նաև կանխիկ նվիրատվություններ՝ ի նպաստ աշխատակիցների կողմից իրականացվող ցանկացած կամավոր աշխատանքի:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2021թ.:

    Լորի Մունչերյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Lori Muncherian

    Լորի Մունչերյան

    ԱՄՆ

    Լորի Մունչերյանը New Spark Holdings, Inc.-ի գործադիր փոխնախագահն է և ծառայում է TF կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդում: Նա մեծ փորձ ունի մարդկային ռեսուրսների և կառավարման ոլորտում: 1986-ից 2006 թթ. Pacific Sales Kitchen and Bath Centres, Inc.-ում աշխատել է որպես գործադիր փոխնախագահ և գործընկեր, որը առաջնակարգ դասի կենցաղային տեխնիկայի սարքավորումների ցուցասրահների մանրածախ ցանց է Հարավային Կալիֆորնիայում: Նա նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի Առաջնորդության խորհրդի անդամ է և տարբեր պաշտոններում ծառայում է մի քանի  ոչ առևտրային կազմակերպություններում: Մունչերյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է իր բակալավրի աստիճանը բիզնեսի կառավարման ոլորտում:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել է 2015թ.:

    Լևոն Նազարյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Levon Nazarian

    Լևոն Նազարյան

    ԱՄՆ

    Լևոն Նազարյանը Փենսիլվանիա նահանգի համալսարանական հիվանդանոցի ճառագայթաբանության ամբիոնի պրոֆեսոր է: Նա Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի, Գերձայնային բժշկության ամերիկյան ինստիտուտի և ճառագայթաբանների ընկերության անդամ է: Նազարյանը «Journal of Ultrasound in Medicine»-ի պատվավոր խմբագիրն է, ինչպես նաև հանդիսանում է մի շարք այլ բժշկական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ: Նա Երևանի պետական ​​բժշկական համալսարանի Գերձայնային ուսումնական կենտրոնի համահիմնադիրն է։ Նազարյանը Հարվարդի և Կոռնելի համալսարանների բժշկական քոլեջներիի շրջանավարտ է։ Նա բնակվում է Նյու Ջերսի նահանգի Չերի Հիլ քաղաքում՝ կնոջ՝ Կլաուդիայի և երեք երեխաների հետ։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006 թվականին:

    Լենա Սարգիսյան
    ԿԱՆԱԴԱ
    Ավելին
    X
    Lena Sarkissian

    Լենա Սարգիսյան

    Կանադա

    Լենա Սարգիսյանը անշարժ գույքի զարգացման Byron Hill Corporation ընկերության ակտիվների կառավարման թիմի անդամ է և Զորյան ինստիտուտի ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի ծրագրերի զարգացման տնօրենը։ Նա նաև Տորոնտոյի ֆրանսիական դպրոցի առաջխաղացման հանձնաժողովի անդամ է, Dancemakers ժամանակակից պարային ընկերության տնօրենների խորհրդի համանախագահը, ինչպես նաև ՀԲԸՄ Արմեն-Օնտարիոյի տնօրենների խորհրդի անդամը: Սարգիսյանը լեզվաբանության և ֆրանսերենի մասնագիտությունների գծով բակալավրի աստիճան, խոսքի և լեզվի պաթոլոգիայի գծով մագիստրոսի աստիճան է ստացել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից: Նա նաև ռազմավարական առաջնորդության գծով վկայական է ստացել Տորոնտոյի համալսարանի շարունակական ուսումնասիրությունների դպրոցից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2015թ.:

    Վազգեն Յակուբյան
    ՀԱՅԱՍՏԱՆ
    Ավելին
    X
    Vasken Yacoubian

    Վազգեն Յակուբյան

    Հայաստան

    Վազգեն Յակուբյանը Leon A. Yacoubian Contracting ընկերության գործադիր տնօրենն ու սեփականատերն է, ինչպես նաև Սիրիայում տեղակայված Puzant & Leon Yacoubian Trading and Contracting ընկերության գլխավոր տեխնիկական տնօրենն ու գործընկերը: Յակուբյանը երկարամյա ծառայություններ է մատուցել սիրիահայ համայնքում՝ մասնավորապես ՀԲԸՄ-ում՝ պաշտոնավարելով իբրև ատենապետ ՀԲԸՄ ՀԵԸ Դամասկոսի գործադիր մարմնում: Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ներկայումս հանդիսանում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահն ու ներկայացնում ՀԲԸՄ-ն տարբեր հաստատությունների խորհուրդներում, ինչպիսիք են՝ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (ԱՊՐԻ Արմենիա), ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամը, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը: Նա 2018 թվականից ի վեր հանդիսանում է նաև Հայաստանի Հանրային խորհրդի անդամ: Յակուբյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով, ինչպես նաև Արցախի Հանրապետության Պատվո շքանշանով։ Ծնված լինելով Սիրիայի Դամասկոս քաղաքում, այժմ բնակվում է Երևանում կնոջ՝ Սիլվիայի, դստեր՝ Հիլդայի և որդու՝ Լևոնի հետ:

    Վազգեն Յակուբյանը քաղաքացիական ճարտարագիտության մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել Իլինոյսի համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Պատվավոր անդամ


    Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ
    Ամենայն Հայոց Կաթողիկոս
    ՀԱՅԱՍՏԱՆ

    Հոգաբարձուների խորհուրդ


    Վաչե Մանուկjան
    Նախագահ
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Էլի Աքիլյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Joseph Oughourlian

    Էլի Աքիլյան

    ԱՄՆ

    Էլի Աքիլյանը ձեռնարկատեր է, ներդրող և բարերար։

    Նա համահիմնել է Inet Technologies ընկերությունը 1989 թվականին և 1994-ին ճանաչվել է «Տարվա ձեռնարկատեր»՝ ըստ Inc. Magazine-ի, Ernst & Young-ի և Merrill Lynch-ի։ 1999-ին՝ որպես Inet-ի գլխավոր գործադիր տնօրեն, Աքիլյանը գլխավորել է ընկերության հանրային վաճառքի գործընթացը՝ այն ընդգրկելով NASDAQ ֆոնդային բորսայում։

    2004 թվականին Inet-ը վաճառելուց հետո՝ 2005-ին, նա հիմնեց KingsIsle Entertainment վիդեոխաղերի ընկերությունը, որն ստեղծեց և տարածեց Wizard101 խաղը՝ դառնալով իր տասնամյակի ամենանորարար և հաջողված առցանց MMORPG խաղը պատանիների համար՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։

    Որպես գաղափարի հեղինակ և հիմնական հովանավոր՝ Աքիլյանը հինգ տարի շարունակ ղեկավարել է Դալլասի Կարոլթոն թաղամասում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու և համայնքային կենտրոնի նախագծումն ու կառուցումը։ Այս նախագիծն արժանացել է մի շարք մրցանակների,  այդ թվում՝ 2024 թվականին արժանացել է Նյու Յորքի Ճարտարապետության Ինստիտուտի (NY AIA) պատվավոր մրցանակին իր յուրահատուկ դիզայնի համար։

    Էլի Աքիլյանը նաև հանդիսանում է TUMO հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։

    Ծնվել է Լիբանանի  Բեյրութ քաղաքում։ Ավարտել է ՀԲԸՄ Հովագիմյան-Մանուկյան վարժարանը, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Տեխասի համալսարանի Արլինգտոնի մասնաճյուղում՝ ստանալով էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան։

    Ներկայումս բնակվում է Տեխասի Պլեյնո քաղաքում իր կնոջ՝ Էլժբիետայի (Էլա) հետ։ Նրանք ունեն երկու զավակ՝ Նաթալին և Մայքլը և մի թոռնիկ։

    ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել  2024 թվականին: 

    Էրիկ Իսրայելյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Eric Esrailian headshot

    Էրիկ Իսրայելյան

    ԱՄՆ

    Դր. Էրիկ Իսրայելյանը բժիշկ է, Էմմիի անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր, ներդրումներ կատարող և ձեռնարկատեր: Նա ակտիվորեն ներգրավված է առողջապահական, մարդու իրավունքների, կրթության և արվեստի մի շարք բարեգործական նախաձեռնություններում: Նա առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է և ղեկավարում է UCLA համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե և Թամար Մանուկյանների բաժանմունքը: 2012 թվականին Էրիկ Իսրայելյանը դարձավ Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարը: Նա հաճախել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը՝ ինտեգրացիոն կենսաբանության մասնագիտությամբ: Այնուհետև ավարտել է Լոմա Լինդա համալսարանի բժշկական դպրոցը, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կլինիկական օրդինատուրան: Նա ստացել է հանրային առողջության մագիստրոսի կոչում UCLA համալսարանում՝ NIH-ի կողմից հովանավորվող վերապատրաստման դրամաշնորհի օգնությամբ: Նա UCLA Անդերսոնի կառավարման դպրոցի շրջանավարտ է, որտեղ էլ  ծառայում է իբրև հոգաբարձուների խորհրդի անդամ: Էրիկ Իսրայելյանը հանդիսանում է նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ, ինչպիսիք են՝ Academy Museum of Motion Pictures-ը, Hammer Museum-ը, Motion Picture & Television Fund-ը և XPRIZE-ը:

    Նա սերտորեն ներգրավված է UCLA Health-ի, UCLA-ի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի և ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման ջանքերում: 2017 թվականին Իսրայելյանը դարձավ UCLA optimist` միանալով նշանավոր շրջանավարտների և դասախոսների ցանցին, որը զբաղվում է աշխարհի առջև ծառացած մարտահրավերների լուծմամբ: 2021 թվականին նա նաև Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է «Բենեմերենտի» մեդալով ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016թ.:

    Ժոզեֆ Ուղուրլյան
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Joseph Oughourlian

    Ժոզեֆ Ուղուրլյան

    Միացյալ Թագավորություն

    Ժոզեֆ Ուղուրլյանը Amber Capital-ի հիմնադիրն է և Amber Global Opportunities Fund-ի և Amber Active Investors Fund-ի միակ պորտֆելի կառավարիչը: Նա 2005թ. Նյու Յորքում հիմնադրել է Amber Capital-ը: Ուղուրլյանն իր գործունեությունն սկսել է Փարիզի Société Générale-ում 1994 թ.՝ ավելի ուշ տեղափոխվելով Նյու Յորք։ 1997-ին կառավարել է սեփական միջոցները Société Générale-ի համար, որի հիմնական կապիտալով էլ ստեղծվել է առաջին Amber Fund հիմնադրամը: Նա ավարտել է Փարիզի HEC բիզնես դպրոցն ու IEP (Sciences-Po)-ը, տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանից:

    ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչությունում անդամակցությունից բացի, նա PRISA-ի (Իսպանիայի առաջատար մեդիա խումբ), Cofide SpA-ի (Իտալիայի De Benedetti խմբի հոլդինգային ընկերություն) և Sorgente SpA-ի (Իտալիայի հիդրոէներգետիկ ընկերություն) խորհուրդների անդամ է: Ծնվել է Փարիզում: Ներկայումս բնակվում է Լոնդոնում իր տիկնոջ՝ Ջենիի և երեք երեխաների՝ Ժանի, Ալիսի և Ժյուլիենի հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2010թ.:

    Արմեն Սարգսյան
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Armen Sarkissian

    Արմեն Սարգսյան

    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թթ.։ Նա Լոնդոնում Eurasia House International-ի հիմնադիր նախագահն է, որը խթանում է քննադատական ​​երկխոսությունն ու համագործակցությունը քաղաքական և բիզնես առաջնորդների միջև: Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1997 թթ.: Նա 1991 թ. Լոնդոնում հիմնել է Արևմուտքում Հայաստանի առաջին դեսպանատունն ու մի քանի ժամկետով վարել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Սարգսյանը նաև Արևելք-Արևմուտք ինստիտուտի փոխնախագահն է և ունի պատվավոր և գործադիր պաշտոններ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Քենեդու անվան կառավարման դպրոցում, Հարվարդի համալսարանում, Չիկագոյի համալսարանի Հարիսի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների դպրոցում, Միջազգային տնտեսական դաշինքում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում և այլ հաստատություններում: Բացի այդ, նա մի քանի նշանակալի ներդրումային ընկերությունների հիմնադիր է, որոնք ներդրումներ են կատարում խոշոր բիզնես նախագծերում, հատկապես էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և անշարժ գույքի ոլորտներում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016թ.:

    Պերճ Սեդրակյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Berge Setrakian

    Պերճ Սեդրակյան

    ԱՄՆ

    Փաստաբան Պերճ Սեդրակյանը DLA Piper LLP (ԱՄՆ) համաշխարհային իրավաբանական ընկերության գործընկերն է: Ընկերությունն ունի երեսունմեկ երկրում գործող 4200 իրավաբաններ: Սեդրակյանը  աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպության՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահն է: Նա այդ պաշտոնում ընտրվել է 2002 թ. փետրվարի 22-ին: Սեդրակյանը ծնվել է Բեյրութում, 1949 թ.: Ամուսնացած է Վերա Նազարյանի հետ, ունի երկու դուստր՝ Անին և Լարան։ Սեդրակյանը Բեյրութի Սեն Ժոզեֆ և Լիոնի համալսարանների շրջանավարտ է: Նա Նյու Յորքի և Բեյրութի փաստաբանների պալատի և ամերիկյան իրավաբանների միության, Միացյալ Թագավորության Imperial Tobacco Group PLC-ի և Նյու Յորքի Interaudi Bank-ի տնօրենների խորհուրդների, ինչպես նաև Ինվեստքոմ հեռահաղորդակցության ընկերության խորհրդի անդամ էր, նախքան այդ ընկերության վաճառքը: Սեդրակյանը տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդների անդամ է, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 1977թ.:

    Սինան Սինանյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Sinan Sinanian

    Սինան Սինանյան

    ԱՄՆ

    Սինան Սինանյանը Sinanian Developments, Inc.-ի նախագահն է, որը զբաղվում է անշարժ գույքի զարգացմամբ, գույքի կառավարմամբ և շինարարությամբ: Դեռ պատանեկան տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել ՀԲԸՄ-ում: Սինանյանը 1991-ից Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հոգաբարձուների խորհրդի ատենապետն է: Նա Փասադենայի ՀԲԸՄ Վաչէ եւ Թամար Մանուկեան դպրոցի հիմնադիրներից է և Հոգաբարձուների խորհրդի ատենապետը հիմնադրման օրվանից՝ 2006թ.: Սինանյանը նաև Լոս Անջելեսի «Արարատ» տան տնօրենների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Միացյալ հայկական հիմնադրամի և Գլենդելի Հայաստանի Տան խորհրդի նախագահը։ Նա Էլիս Այլենդ Պատվո շքանշանակիր է: Սինանյանը ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան քաղաքացիական ճարտարագիտության մասնագիտությամբ։ Նա ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում, իսկ 1983 թ.-ից կնոջ՝ Անժել Սարգիսյանի հետ բնակվում է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 1992 թ.:

    Նախկին նախագահներ


    Պերճ Սեդրակյան
    Պատվավոր նախագահ
    2002-2024
    Լուիզ Մանուկյան-Սիմոն
    1989-2002
    Ալեք Մանուկյան
    Պատվավոր նախագահ
    1953-1989
    Արշակ Գարակէօզեան
    1943-1953
    Զարեհ Նուբար
    1932-1943
    Գալուստ Գյուլբենկյան
    1930-1932
    Պողոս Նուբար
    1906-1928

    Պատվավոր հոգաբարձուներ


    Ռիչարդ Մանուկյան
    ԱՄՆ

    Գործադիր աշխատակազմ


    Անիտա Անսերյան
    Գործադիր տնօրեն
    ԱՄՆ
    Ավեին
    X
    Anita Anserian

    Անիտա Անսերյան

    Գործադիր տնօրեն | ԱՄՆ

    Անիտա Անսերյանը ներկայումս ՀԲԸՄ-ի գործադիր տնօրենն է: Այս կարևոր պաշտոնում նա պատասխանատու է ՀԲԸՄ-ի բոլոր ծրագրերի կառավարման և վերահսկողության համար՝ ներառյալ հաղորդակցությունը, զարգացումն ու կրթությունը: Անիտան իր կարիերան սկսել է ՀԲԸՄ-ում 1988թ.՝ որպես ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի ադմինիստրատոր: Նա նաև աջակցել է  Երևանում և Լոնդոնում Ամառային փորձառության ծրագրերի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաև եղել է ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների ցանցի ստեղծման շարժիչ ուժը: Անփոխարինելի է եղել նաև Անիտայի դերը ողջ աշխարհում ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերը տարածելու գործում: Նա ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան Բեյրութի Ամերիկյան համալսարանից: 

    Մարկ Գիտլեն
    Գլխավոր ֆինանսական տնօրեն և գործառնական տնօրենի պաշտոնակատար
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Mark Gitlen

    Մարկ Գիտլեն

    Գլխավոր ֆինանսական տնօրեն և գործառնական տնօրենի պաշտոնակատար | ԱՄՆ

    Մարկ Հ. Գիտլենը միացել է ՀԲԸՄ-ին 2016թ. ապրիլին՝ որպես Գլխավոր ֆինանսական տնօրեն և գործառնական տնօրենի պաշտոնակատար: Այս պաշտոնում նա պատասխանատու է ՀԲԸՄ-ի բիզնես գործառնությունների կառավարման համար՝ ներառյալ ֆինանսները, մարդկային ռեսուրսները, տեղեկատվական համակարգերը և անշարժ գույքը: 

    Մարկը միացել է ՀԲԸՄ-ին Citigroup-ում գործադիր տնօրենի և գլխավոր վարչական տնօրենի իր 28-ամյա կարիերայից հետո: Ի հավելումն Citigroup-ում բյուջետավորման, ֆինանսական հաշվետվությունների, վերլուծության և ծախսերի կառավարման իր պարտականություններին, Մարկը նաև ներգրավված է եղել միջֆունկցիոնալ առաջնորդության ամրապնդման, ինչպես նաև Citigroup-ի բազմաթիվ համաշխարհային բիզնեսների միջև գործընթացների և համակարգման բարելավման մեջ: Նա հաշվապահության և տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Բրիջպորտի համալսարանից, ինչպես նաև վկայագրված հանրային հաշվապահ է Նյու Յորք նահանգում:

     

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն