Հունիս 30, 2023
A- A+
read

ՀԲԸՄ-ն տոնում է Ֆրանսիայում ծավալած գործունեության 110-ամյակը՝ Արցախի իրավիճակի հստակ շեշտադրումով

  • Նկար
    APRI Conference in session at Sciences Po, Paris.
    Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» համաժողով, Sciences Po, Փարիզ
  • Նկար
    President of the Regional Council of Hauts-de-France Xavier Bertrand, APRI keynote speaker.
    Օ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավյե Բերտրանը, «ԱՊՐԻ Արմենիա»-ի համաժողովի բանախոս
  • Նկար
    European Parliament member Nathalie Loiseau, APRI keynote speaker.
    Եվրախորհրդարանի անդամ Նատալի Լուազոն, «ԱՊՐԻ Արմենիա»-ի համաժողովի բանախոս
  • Նկար
    Laurent Wauquiez, the president of the Auvergne-Rhône-Alpes Regional Council addresses guests at the Gala in Solidarity with the Armenian People at the Westin Paris Vendome.
    Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեսը հայ ժողովրդին զորակցելուն նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս
  • Նկար
    AGBU leadership and distinguished guests at the Gala in Solidarity with the Armenian People. From Left: Hovhannes Guevorkian, Ara Toranian, Joseph Oughourlian, Laurent Wauquiez, Nadia Gortzounian, François-Xavier Bellamy, Hasmik Tolmadjian, Arnaud Ngatcha, Berge Setrakian, Stéphane Petrossian, and Camilio Azzouz.
    ՀԲԸՄ ղեկավարությունն ու պատվավոր հյուրերը հայ ժողովրդին զորակցելուն նվիրված միջոցառման ժամանակ։ Ձախից աջ՝ Հովհաննես Գևորգյան, Արա Թորանյան, Ժոզեֆ Ուղուրլյան, Լորան Վոկիես, Նադիա Գործունյան, Ֆրանսուա-Քսավյե Բելամի, Հասմիկ Տոլմաջյան, Առնո Նգաչա, Պերճ Սեդրակյան, Ստեֆան Պետրոսյան և Կամիլիո Ազուզ։
  • Նկար
    AGBU Central Board members and AGBU France board members meet in Paris.
    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության և ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչության անդամների հանդիպումը Փարիզում

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունը, վերջապես հնարավորություն ունեցավ անդրադարձ կատարելու Ֆրանսիայում Միության ծավալած գործունեության 110-ամյակին։ Համաշխարհային համավարակով և 2020թ.-ի 44-օրյա աղետաբեր պատերազմով պայմանավորված՝ այն փաստացի տեղի ունեցավ երեք տարի անց։

Համաժողովներից, գործնական ընթրիքներից և խմբային քննարկումներից բաղկացած երկօրյա միջոցառմանը ներկա էին մի շարք երկրներից ժամանած հյուրեր։ Միջոցառման նպատակն էր նաև Արցախում ՀԲԸՄ-ի մարդասիրական ջանքերին նպաստելու աջակցություն ստանալ ֆրանսիայի քաղաքական գործիչների, ՀԲԸՄ-ի հավատարիմ նվիրատուների և աջակիցների կողմից: Ի լրումն , ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչությունը համալրվեց նոր անդամներով։

Հումանիտար օգնությունը որպես ժառանգած պատասխանատվություն 

ՀԲԸՆ-ն հիմնադրվել է 1906 թվականին Կահիրեում, իսկ 1910 թվականին Մարսել քաղաքում բացել է Ֆրանսիայի առաջին մասնաճյուղը: Հետագա տասնամյակների ընթացքում Միությունը ջանք չի խնայել աղետի մեջ հայտնված հայ համայնքներին օգնություն ցուցաբերելու համար:

ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամի շնորհիվ՝ կազմակերպությունը վերջին տարիներին զինվեց նոր կարողություններով, որի շնորհիվ կարողացավ արձագանքել աշխարհի տարբեր կետերում ստեղծված արտակարգ իրավիճակներին, ներառյալ՝ Սիրիայի հակամարտության, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և 2020 թվականի Արցախյան աղետաբեր պատերազմի ժամանակ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով տեղական մակարդակում՝ տրամադրելով սնունդ, առաջին անհրաժեշտության սարքավորումներ, դեղորայք և բժշկական պարագաներ կամ երկարաժամկետ ֆինանսական օգնություն:

2022 թվականի դեկտեմբերից Արցախի հայերը Ադրբեջանի կառավարության կողմից ենթարկվել են շրջափակման՝ զրկված լինելով էլեկտրաէներգիայի, սննդի և բուժօգնության հնարավորությունից։ Ներկայում Գլոբալ աջակցության հիմնադրամի շնորհիվ՝ ՀԲԸՄ-ն ջանք չի խնայում խոցելի իրավիճակում գտնվող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:

ՀԲԸՄ նախագահն իր ազդեցիկ ելույթում խոսեց Արցախի և Հայաստանի նկատմամբ Միության հանձնառության շուրջ. «ՀԲԸՄ-ի համար բարեգործությունը պարզապես առաքինություն չէ, այն բարոյական պարտականություն և հանձնառություն է», - նշեց նա։ «Եթե ֆրանսիահայերն այսօր համարվում են ինտեգրման իդեալական օրինակ, դա միայն նրանց քաջության ու համառության արդյունքը չէ: Դա նաև [Ֆրանսիայի ժողովրդի հետ] համերաշխության շնորհիվ է, որին Ֆրանսիայի Հանրապետությունն արձագանքեց՝ հարգանքի տուրք մատուցելով Մելինե և Միսաք Մանուշյաններին Փարիզի պանթեոնում ամփոփելով», - հայտարարեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: [...] Մեր միասնությունը անհրաժեշտ է առավել քան երբևէ, մեր եռանդը հրամայական է առավել քան երբևէ, մեր առատաձեռնությունը կենսական է առավել քան երբևէ: [...] Պատմությունը մեզ բազմիցս սովորեցրել է, որ ապագան չի տրվում, այն պետք է կերտել: 110 տարի անց էլ ՀԲԸՄ-ն գոյություն կունենա իր ապագա սերունդների հետ միասին, որոնք կազմակերպության առաքելությունն իրականացնող ջատագովները կլինեն։ Այսօր Հայաստանի և Արցախի ապագան մեր առջև է, և մենք պետք է որոշենք հաղթող ենք դուրս գալի, թե ոչ»,- եզրափակեց նա։

Ամբողջական ելույթի անգլերեն և ֆրանսերեն տարբերակները հասանելի են այստեղ։

Հոբելյանական միջոցառումներ

Միջոցառման կարևոր իրադարձություններից էին Հարավային Կովկասում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված մեկօրյա համաժողովը, ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների համար կազմակերպված երեկոն և հայ ժողովրդին զորակցելու միջոցառումը:

Հունիսի 23-ին «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» քննարկումը կազմակերպվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի և «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի կողմից Sciences Po-ում: Քննարկման առաջին մասը ելույթով բացեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։ Համաժողովին ներկա էր նաև Օ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավյե Բերտրանը, ով խոսեց հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության մասին։

“Լեռնային Ղարաբաղն այսօր թողնելը նշանակում է վաղը թողնել Հայաստանը։ Եթե անտեսենք Լեռնային Ղարաբաղը, այնտեղ ջարդ կսկսվի։ Մենք պետք է գիտակցենք սա։ Մենք պետք է ցույց տանք, որ կարևոր իրադարձություններ տեղի են ունենում ոչ միայն Ուկրաինայում։ Եվ նաև մենք գործ ունենք էթնիկ մաքրման, էթնիկ զտման հետ։ Պետք է հետևողական լինենք, որ Հայաստանն էլ տարածքային կորուստներ չունենա, այլապես ապագայում հենց Հայաստանը կհայտնվի սպառնալիքի ներքո»։

Համաժողովին ներկա էին նաև France24-ի միջազգային հարաբերությունների մեկնաբան Արմել Շարյեն, Սորբոն Նուվել համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոր Դելկուրը, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան (Sciences Po) Արանչա Գոնսալես Լայան և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Ժակ Ֆորը և այլք։

Համաժողովի երկրորդ մասում շեշտը դրվեց Հայաստանում կայուն գյուղատնտեսության, վերափոխվող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի զարգացման մասին քննարկումների վրա։ Ներկա էին մի շարք հայ ձեռներեցներ, ներառյալ՝ «R&D and Product Development»-ի և «ՆԱԻՐԻԱՆ»-ի հիմնադիր-տնօրեն Անահիտ Մարկոսյանը, «Զուլալ գինիներ»-ի հիմնադիր և «Keush»-ի գործադիր տնօրեն Էմի Քեոշկերյան, «ԱրմԱս»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը և այլք, ովքեր կիսվեցին իրենց փորձով և հաջողության բանաձևով: Նրանք քննարկեցին նաև, թե ինչ ուղիներով են հզորացնում Հայաստանի տնտեսական և բիզնես հնարավորություններն ու էկոհամակարգերը՝ ավելի դիմակայուն երկիր կերտելու համար։ Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական ար  դյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և խոսեց ոլորտում առկա հնարավորությունների մասին։

Նույն երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Փարիզի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) կողմից Monnaie de Paris-ում կազմակերպված «ԵԱ-ների երեկո»-ն (“La Nuit des YP”), որին ներկա էին Եվրոպայից ժամանած 120 երիտասարդ մասնագետ:

Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, ավելի քան 200 հյուրի մասնակցությամբ հայ ժողովրդին զորակցելու գալա համերգը տեղի ունեցավ Westin Paris Vendôme-ում։ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը՝ Պերճ Սեդրակյանի նախագահությամբ, ինչպես նաև Միության՝ Ֆրանսիայի և Եվրոպայի համակիրների և աջակիցների հետ միասին պատվեցին իրենց հավատարիմ գործընկերներին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի անդամ և Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեսին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին՝ ի դեմս միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչայի։ ՀԲԸՄ ղեկավարությունն իր խորին երախտագիտությունը հայտնեց Հայաստանի և Արցախի հետ զորակցության ծրագրերում նրանց շարունակական աջակցության համար:

«Արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան ավելի ընդունելի է, քան ռուսականը։ Ադրբեջանական գազն ավելի՞ ընդունելի է, քան ռուսականը։ Արցախի տարածքը եվրոպական լրատվամիջոցների աչքում պակա՞ս սուրբ է, քան Դոմբասը։ Հայի արյունն ավելի քի՞չ արժեքավոր է, քան ուկրաինացունը։ Մենք կպարտադրե՞նք Հայաստանին այս խաղաղությունը՝ նրանց 120 հազար հայրենակիցներին միջանցքի մյուս կողմում՝ անմարդկային շրջափակման մեջ թողնելու գնով. մի բան, որ չէինք ակնկալում տեսնել 21-րդ դարում», - ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից կազմակերպված զորակցության ընթրիքի ժամանակ նշեց Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեսը։

«Ես այլևս չեմ կարողանում տանել դիվանագիտական ​​հայտարարությունները, որոնք կարծես գրված լինեն ChatGPT-ով։ Անընդհատ ասվում է, որ երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Այդուհանդերձ, ես գիտեմ ագրեսորի և ագրեսիայի ենթարկվողի տարբերությունը: Ես կարող եմ նշել այն փաստը, որ Ադրբեջանը կրակ է բաց թողնում Հայաստանի տարածքի վրա։ Ես գիտեմ՝ ինչպես ասել, որ մինչ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, այսպես կոչված ռուս խաղաղապահները պարզապես ներկա են ձեռքերը ծալած», - ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Իրական քաղաքականությունն (Realpolitik) իր սահմաններն ունի։ Այն չի կարող արդարացնել ամեն ինչ: Այն փաստը, որ Եվրամիությունը ադրբեջանական գազի կարիքն ունի, դեռ չի նշանակում, որ մենք պետք է լռենք: [...] Մի տարածաշրջանում, որտեղ անառարկելիորեն իշխում են ավտորիտար, նույնիսկ բռնապետական ​​պետությունները, թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հայերը ժողովրդավարության առաջնագծում են: [...] Ինձ համար Հայաստանը պաշտպանելը նշանակում է պաշտպանել Եվրոպան, պաշտպանել մեր մարդկային արժեքները, մեր ընդհանուր արժեքները»,- հավելեց:

ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչության նորընտիր անդամները

Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչության նորընտիր անդամները հնարավորություն ունեցան հանդիպել ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներին։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԲԸՄ Նյու Յորքի, ՀԲԸՄ Հայաստանի և ՀԲԸՄ Եվրոպայի գործունեությունն ու նորությունները։ Ստեֆան Պետրոսյանը այսուհետ համանախագահելու է ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը՝ Նադիա Գործունյանի հետ համատեղ։  Կամիլիո Ազուզը նշանակվեց ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ։

Արցախում ՀԲԸՄ մարդասիրական ջանքերին աջակցելու համար կարող եք նվիրատվություն կատարել ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամին՝ այցելելով https://agbu.org/global-relief։