Սույն կայքը ստեղծված է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից անձնական օգտագործման և միայն կրթական նպատակներով, բացահայտ պայմանով, որ օգտատերերը համաձայնում են պահպանել սույն Օգտատիրոջ պայմանագրում սահմանված պայմանները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել։ Ձեր կողմից կայքից տեղեկություններ ստանալը և կայքի օգտագործումը նշանակում է, որ դուք հաստատում և ընդունում եք այստեղ տեղ գտած բոլոր պայմանները։
ՀԲԸՄ-ն չի տալիս որևէ երաշխիք կապված կայքում առկա տեղեկատվության, ծառայությունների, ապրանքների կամ հաղորդագրությունների հետ, և հատուկ հրաժարվում է ցանկացած այլ երաշխիքներից, ներառյալ, բայց չսահմանափակվելով, առևտրականության կամ համապատասխանության ենթադրյալ կամ հստակ երաշխիքները՝ կոնկրետ օգտագործման, կիրառման կամ այլ նպատակի համար:
ՀԲԸՄ-ն չի տալիս որևէ երաշխիք կապված սույն կայքի շահագործման հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, ճշգրտության, ամբողջականության, արդիականության, հուսալիության, առևտրականության կամ համապատասխանության վերաբերյալ՝ որոշակի նպատակով, կամ որևէ երաշխիք, որ կայքի էջերը կամ սերվերները զերծ են վիրուսներից, համակարգչային որդերից, Տրոյական ձիերից և այլ վնասակար տարրերից կամ կոդերից, որոնք ունեն աղտոտող կամ վտանգավոր հատկանիշեր և նման երաշխիքներն ուղղակիորեն մերժվում են։
Հղումները այս կայքից
ՀԲԸՄ-ն կայքում առկա գերհղումների (hyperlink) միջոցով այլ կայքեր մուտքի պարագայում չի տրամադրում որևէ հստակ կամ ենթադրյալ երաշխիք կամ հաստատում՝ կապված այդ կայքերում առկա ցանկացած տեղեկատվության, ծառայության, ապրանքի կամ հաղորդագրության վերաբերյալ։ Մասնավորապես, այս հղումները տրամադրվում են միայն հղման հարմարության համար և այն չի ենթադրում ՀԲԸՄ-ի կողմից տվյալ կազմակերպության կամ անհատի կողմից այդ կայքերի գործարկման հաստատում, կամ ցանկացած տեսակի երաշխիք կամ հաստատում՝ կապված կայքի հետ կամ այդ կայքում տեղ գտած կամ դրա միջոցով հասանելի տեղեկատվության, ծառայությունների, ապրանքների կամ հաղորդագրությունների հետ։
Հեղինակային իրավունք և ապրանքային նշան
Եթե այլ բան նշված չէ, կայքում առկա ողջ տեղեկատվությունը, ինչպիսիք են տեքստերը, գրաֆիկաները, լոգոները, կոճակ պատկերակները, պատկերները, աուդիո և վիդեո հոլովակները, պահպանվում են հեղինակային իրավունքով և սեփականության իրավունքով պատկանում են ՀԲԸՄ-ին:
Կայքում առկա ցանկացած նյութ կարող է օգտագործվել անձնական կամ ոչ առևտրային նպատակով, պայմանով, որ այն չի վնասում ՀԲԸՄ-ի հեղինակությանը և օգտատերը չի հեռացնում որևէ ապրանքանշանի, հեղինակային իրավունքի մասին և նման բովանդակության մեջ պարունակվող որևէ այլ տեղեկություն։ Անվանումը և նշանը, ՀԲԸՄ-ն և իր հետ կապված լոգոները և պիտակները ՀԲԸՄ ապրանքանիշն են և չեն կարող օգտագործվել կամ վերարտադրվել առանց իր նախնական գրավոր համաձայնության։
Պատասխանատվություն
Դուք համաձայնվում եք ՀԲԸՄ-ին, վերջինինս մասնագետներին, աշխատողներին, տնօրեններին, գործակալներին և կամավորներին զերծ պահել պահանջներից, որոնք բխում են, կամ կապված են Ձեր՝ կայքի կամ դրա հետ կապակցված կայքեր մուտքի, օգտագործման, կամ մուտքի և օգտագործման Ձեր անկարողության, այս կամ այլ կայքերում առկա տեղեկատվության, ծառայությունների, ապրանքների կամ հաղորդագրությունների հետ՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով այն պահանջներով, որ Դուք լսել, տեսել կամ ներբեռնել եք այս կայքից կամ դրա հետ կապակցված կայքերից այնպիսի նյութեր, որոնք ունեն անպարկեշտ, վիրավորական, զրպարտչական կամ Ձեր մտավոր սեփականության իրավունքները ոտնահարող բնույթ:
ՀԲԸՄ-ն կամ այս կայքին տեղեկատվություն տրամադրողները որևէ դեպքում պատասխանատվություն չեն կրում նման տեղեկատվության վրա հիմնված Ձեր կամ մեկ ուրիշի կայացրած որոշումների կամ գործողությունների, ինչպես նաև հետևանքային, հատուկ կամ նմանատիպ վնասների համար, նույնիսկ եթե դրանց մասին Ձեզ զգուշացվել է։
ՍՈՒՅՆՈՎ ԴՈՒՔ ԸՆԴՄԻՇՏ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՎ ԲՈԼՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԸՆԴԴԵՄ ՀԲԸՄ-Ի ԵՎ ԻՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՅՍ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՏՆԵՐԻ ՀԵՏ։
Կիրառելի իրավունք
Սույն կայքը (բացառելով կապակցված կայքերը) վերահսկվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգում: Այն հասանելի է բոլոր 50 նահագներից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից։ Քանի որ այլ երկրների օրենքները կարող են տարբերվել Նյու Յորքի օրենքներից, կայք մուտք գործելիս և՛ Դուք, և՛ ՀԲԸՄ-ն համաձայնեք, որ Նյու Յորք նահանգի ստատուտները և օրենքները, հաշվի չառնելով դրանց կոլիզիոն իրավունքի սկզբունքները, տարածվում են բոլոր դեպքերի վրա, որոնք առաջացել կամ կապված են այս կայքի օգտագործման հետ: Դուք և ՀԲԸՄ-ն նաև համաձայնում եք և սույնով ընդունում եք, որ նման դեպքերը ենթակա են լուծման Նյու Յորքի, Նյու Յորք վարչաշրջանի և Նյու Յորքի հարավային շրջանի Միացյալ Նահանգների շրջանային դատարանի բացառիկ իրավազորության ներքո։
ՀԲԸՄ-ն չի երաշխավորում, որ կայքում տեղ գտած նյութերը հարմար կամ հասանելի են այլ վայրերում օգտագործման համար, և որ դրանց մուտքն այն վայրերից, որտեղ դրանց բովանդակությունն անօրինական է, արգելված է: Նրանք, ովքեր ընտրել են մուտք գործել այս կայք այլ վայրերից դա անում են իրենց նախաձեռնությամբ և պատասխանատու են տեղական օրենքները պահպանման համար։
Այլ կայքերից հղումներ
ՀԲԸՄ-ն կարող է թույլտվություն տալ մեկ այլ կայքի սեփականատերին գերհղումի միջոցով մուտք գործել իր կայք պայմանով, որ ա) ցանկացած հղման վրա պետք է նշված լինի «ՀԲԸՄ» բ) հղման կամ կայքի տեսքը, դիրքը կամ այլ բաղադրիչները չպետք է այնպիսին լինեն, որով կվնասվի կամ կաղավաղի ՀԲԸՄ բարի համբավը, անունը և ապրանքանիշը գ) հղման կամ կայքի տեսքը, դիրքը կամ այլ բաղադրիչները չպետք է ստեղծեն կեղծ պատկերացում, իբր, ինչ որ այլ միավորում կապված է կամ հովանավորվում է ՀԲԸՄ կողմից և դ) դեպի մեր կայք տանող հղումը պետք է ցուցադրի կայքն ամբողջական էկրանին և ոչ թե «ֆրեյմ» ձևաչափով։
Դեպի սոյն կայք գերհղում պարունակող ցանկացած կայքի սեփականատեր համաձայնվում է վերոգրյալ պայմաններին և պարտավորվում ՀԲԸՄ պահաջով հեռացնել ցանկացած հղում, որի մասին ծանուցումը կարող է տրվել ցանկացած ժամանակ ցանկացած պատճառով։ ՀԲԸՄ-ն պատասխանատու չէ դեպի այս կայք հղումներ պարունակող կայքերի բովանդակոթյան և նյութերի համար։ Դեպի այս կայք հղումներն առաջնային աղբյուր մուտքը դյուրացնելու նպատակ ունեն և չեն ենթադրում ՀԲԸՄ կողմից տվյալ կայքը կառավարող կազմակերպության կամ անհատի գործունեության նկատմամբ հավանություն կամ որևէ տեսակի երաշխիքներ այդ կայքերի կամ նրանցում տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ։