Մեր ժողովրդի պատմության թե՛ անհանգիստ և թե՛ հաղթական ժամանակներում ՀԲԸՄ-ն մշտապես կենսական դեր է խաղացել: 1906թ.-ից ի վեր մենք հավատարիմ ենք մնացել մեր հիմնադիրների տեսլականին՝ շարունակելով համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանը նպաստող մեր մեծ առաքելությանը:
Այդ նպատակով մենք ձգտում ենք բարձրացնել հայկական փորձն ու ապահովել դրա արդիականությունը մերօրյա աշխարհում ու բոլորիս կյանքում: Ապագան փոխակերպելու և երազանքների իրականացմանն աջակցելու մեր մեծ կարողությունների բերումով աշխարհասփյուռ հայությունը ՀԲԸՄ-ին դիտարկում է որպես հույսի և ոգեշնչման աղբյուր, իսկ որպես համաշխարհային քաղաքացիներ՝ իմաստ և նպատակ գտնելու միջոց:
Մեր ծրագրերի, կամավորական հնարավորությունների, միջոցառումների ու նախաձեռնությունների միջոցով դուք կարող եք ՀԲԸՄ-ի հետ ներգրավվելու բազում ուղիներ գտնել:
ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ Հայաստանի ու համայն հայության զարգացմանն ու բարգավաճմանը: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հանդես է եկել առաջնահերթ նախաձեռնություններով՝ միտված կայուն արդյունաբերության խթանմանն ու, միաժամանակ, անհատների ու համայնքներին հզորացմանը: Բացի այդ, ՀԲԸՄ-ն կամուրջ է հանդիսանում սփյուռքի և հայրենիքի միջև՝ հնարավորություն ընձեռելով համագործակցության, բացահայտման և բովանդակալից ներգրավվածության համար: