Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
ՀԲԸՄ-ի զգալի աջակցությամբ 1991 թ. բացվեց ՀԱՀ-ն` օգնելու նոր սերնդի ղեկավարների պատրաստմանն ինքնակառավարման ոլորտում և զարգացնելու առաջադեմ արևմտյան կրթությունը՝ ազատ շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան: ՀԱՀ-ն արագորեն ընդլայնվեց՝ առաջարկելով որակյալ կրթություն բիզնեսի կառավարման, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և հանրային առողջության ոլորտներում:
ՀԲԸՄ-ի, Կալիֆորնիայի համալսարանի (UC) և Հայաստանի կառավարության համագործակցությամբ ՀԱՀ-ը դառնալու էր տարածաշրջանում ԱՄՆ հավատարմագրված առաջին և միակ համալսարանը:
ՀԲԸՄ-ի հանգուցյալ Կենտրոնական Վարչության անդամ Դոկտոր Միհրան Աղբաբյանի և ՀԲԸՄ-ի հանգուցյալ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ՝ համալսարանը շուտով դարձավ երկրի գերազանցության կենտրոնը: Տարիների ընթացքում ՀԲԸՄ բարերարներն իրենց ներդրումն են ունեցել համալսարանի խոշոր ծրագրերում: Առավել ուշագրավ է համալսարանի Մանուկյան բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը, որը հիմնադրվել է 2002 թ.: Բացի այդ, ՀԲԸՄ-ն մեծ ներկայություն է ունեցել համալսարանի տնօրենների խորհրդում՝ առավելագույնի հասցնելու հաստատության երկարաժամկետ աշխատանքը:
ՀԲԸՄ-ն ապահովում է նաև կրթության հասանելությունն Արցախում՝ ՀԱՀ շարունակական կրթության ծրագրի միջոցով: Դասընթացները ներառում են անգլերեն լեզվի, ռազմավարական կառավարման, գործադիր ղեկավարության, հանրային քաղաքականության կառավարման, զբոսաշրջության ու հյուրընկալության կառավարման ոլորտները:
Մինչ օրս ՀԲԸՄ-ն շարունակում է մնալ ՀԱՀ-ի, նրա մասնաճյուղերի և ծրագրերի հիմնական ռազմավարական գործընկերն ու ֆինանսական աջակիցը: