Նոյեմբեր 07, 2024

ՀԲԸՄ-ն հայտարարում է Կենտրոնական վարչության, Հոգաբարձուների խորհրդի և գործադիր աշխատակազմի ընտրության արդյունքները

  • Նկար
    2024-10-12 - AGBU GA - General Assembly Meeting
    ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը և Հոգաբարձուների խորհուրդը (նկարում չկան Վաչե Մանուկյանը և Էլի Աքիլյանը)

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության 2024 թվականի հոկտեմբերի 13-ի հանդիպումից հետո ՀԲԸՄ-ի նորընտիր գործադիր անդամներն են՝ նախագահ Սեմ Սիմոնյանը, փոխնախագահներ Արդա Հարաթունյանը և Երվանդ Զորյանը, ատենադպիր Անի Մանուկյանը և գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյանը։ 

2024 թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած Ընդհանուր ժողովի ժամանակ Պերճ Սեդրակյանին շնորհվեց Պատվավոր նախագահի կոչում։ Նա այժմ իր գործունեությունը կշարունակի Հոգաբարձուների խորհրդում՝ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Ուղուրլյանի և նորանշանակ անդամ Էլի Աքիլյանի հետ միասին։ Աքիլյանը «Kingsisle Entertainment»-ի հիմնադիրն է և «Inet Technologies Inc.»-ի համահիմնադիրը, որտեղ 1999թ.-ի ապրիլից մինչև 2004թ. սեպտեմբերը պաշտոնավարել է որպես նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: Նա Առլինգտոնում Տեխասի համալսարանի էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան ունի։ Սեմ Սիմոնյանը կծառայի որպես Խորհրդի ի պաշտոնե անդամ։   

Նկար
Elie Akelian

Elie Akelian
Caption
ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նորընտիր անդամ Էլի Աքիլյանը

Խորհրդի անդամներ Էրիկ Իսրայելյանը (ԱՄՆ), Նազարեթ Ֆեստեկջյանը (ԱՄՆ), Վահե Գաբրաշը (Շվեյցարիա), Նադյա Գործունյանը (Ֆրանսիա), Արդա Հարաթունյանը (ԱՄՆ), Եղիշե Մանուկյանը (ԱՄՆ), Լևոն Նազարյանը (ԱՄՆ), Երվանդ Զորյանը (ԱՄՆ) և Վազգեն Յակուբյանը ​​(Հայաստան) վերընտրվել են՝ շարունակելու իրենց գործունեությունը առաջիկա չորս տարիների ընթացքում։ 

Համաձայն ՀԲԸՄ կանոնադրության՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամների մեկ երրորդը պետք է ԱՄՆ-ի բնակիչ չլինի։ Վարչության ներկայիս անդամներն են՝ ԱՄՆ-ից Հայկ Արիյանը, Երվանդ Դեմիրճյանը, Էրիկ Իսրայելյանը, Նազարեթ Ֆեստեկջյանը, Արդա Հարաթունյանը, Սարգիս Ջեբեջյանը, Արի Լիբարիկյանը, Անի Մանուկյանը, Եղիշե Մանուկյանը, Լորի Մունչերյանը, Լևոն Նազարյանը, Սեմ Սիմոնյանը և Երվանդ Զորյանը, Հայաստանից՝ Վազգեն Յակուբյանը, Կանադայից՝ Լենա Սարգիսյանը, Եվրոպայից՝ Նադյա Գործունյանը (Ֆրանսիա), Վահե Գաբրաշը և Վարդգես Քնաջյանը (Շվեյցարիա), Առնո Ադամյանը և Կամիլիո Ազզուզը (Մեծ Բրիտանիա):     

ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի կազմում են՝ Խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը և անդամներ Էլի Աքիլյանը, Էրիկ Իսրայելյանը, Ժոզեֆ Ուղուրլյանը, Արմեն Սարգսյանը, Պերճ Սեդրակյանը և Սինան Սինանյանը։ 

Լրացուցիչ տեղեկությունների և Խորհրդի անդամների կենսագրական մանրամասների համար այցելել https://agbu.org/leadership