Ուղերձին հավատարիմ

Նիքսոնի և Ռեյգանի ելույթները գրող Քէն Խաչիկեանը` խոսքի ուժի մասին


Ելույթներ գրող և ռազմավարական հաղորդակցության փորձառու մասնագետ Քէն Խաչիկեանի՝ հանրային ծառայության ոլորտում կեսդարյա կարիերան ոգեշնչող ուղի է գալիք սերունդների համար։

Սառը պատերազմի ժամանակ նախագահական երդմնակալության ելույթների, հաղորդակցության ռազմավարությունների և ընտրարշավի կարգախոսների միջոցով նա ծառայել է «բառապաշարի խրամատներում»՝ ժառանգություն թողնելով հիշարժան և ոգեշնչող ուղերձներ, որոնք գրավել են շատերի ու, մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիների սրտերն ու մտքերը։

Խաչիկեանը կարիերան սկսել է Նյու Յորքում 1960-ականների վերջին։ Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո նա ընդունվում է Կոլումբիայի համալսարանի իրավաբանության բաժին։ Մի ամառ կամավորագրվում է Ռիչարդ Նիքսոնի ընտրարշավին և այդ պահից սկսած քայլ առ քայլ իր ազդեցությունն է ունենում ամերիկյան քաղաքականության մեջ։

Նկար
Խաչիկեանն ա­սում է, որ գրե­լն սկսում է իր դե­ղին տետ­րի մեջ ձե­ռա­գիր նշում­նե­ր ա­նե­լով։

Խաչիկեանն ա­սում է, որ գրե­լն սկսում է իր դե­ղին տետ­րի մեջ ձե­ռա­գիր նշում­նե­ր ա­նե­լով։
Caption
Խաչիկեանն ա­սում է, որ գրե­լն սկսում է իր դե­ղին տետ­րի մեջ ձե­ռա­գիր նշում­նե­ր ա­նե­լով։

70-ականներին Խաչիկեանը հայտնվում է ազգային ճգնաժամի կիզակետում, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է տալիս իր երկրորդ պաշտոնավարման կեսից, իսկ Խաչիկեանը, մասնագիտական հմտություններն օգտագործելով, կառավարում է Ուոթերգեյթի ճգնաժամը և Նիքսոնին նախապատրաստում Դեյվիդ Ֆրոսթի հետ՝ ամբողջ աշխարհում 45 միլիոն հեռուստադիտում ունեցած խորհրդանշական հարցազրույցին։

Ի վերջո, նա դարձավ 20-րդ դարի ԱՄՆ նախագահական պատմության, հավանաբար, ամենատաղանդավոր հռետորի՝ Ռոնալդ Ռեյգանի՝ «Մեծ կոմունիկատորի» կարևորագույն ելույթների հեղինակն ու հատուկ խորհրդականը: Հանրությունը չգիտեր, որ Ռեյգանի ամենաշատ գովասանքի արժանացած ելույթներից շատերը գրվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածի որդու կողմից, որը որևէ ակադեմիական կրթություն չուներ այդ ոլորտում։

Խաչիկեանն էր նախագահ Ռեյգանի առաջին երդմնակալության ելույթի, Իրանում ամերիկացի պատանդների ազատ արձակման առիթով հնչած «Բարի գալուստ տուն» ուղերձի, ինչպես նաև մի շարք այլ տնտեսական ու քաղաքական կարևոր ելույթների հեղինակը։

Մասնավորապես, 1981 թ.-ի ապրիլին նա շարադրեց Հոլոքոստի մասին հռչակագիրը, որում առաջին անգամ ԱՄՆ նախագահը Հոլոքոստը համեմատեց Հայոց ցեղասպանության հետ: Այնուհետև նա հեղինակեց Ռեյգանի 1985 թ.-ի հուզիչ և պատմական ելույթը, որը նա կարդաց Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում: Խաչիկեանը պատմում է, որ նախքան ելույթը գրելը, նա Արլինգտոնի գերեզմանատանը մասնակցել էր ապրիլի 24-ին նվիրված հիշատակի արարողությանը, որը հուզիչ դրվագներ էր արթնացրել ու հիշեցրել, թե ինչպես էին հայրը և այլ հայեր պատմում իրենց գյուղերից հարկադրաբար դուրս գալու մասին: Այս ոգեշնչումով նա սկսեց գրել այն ելույթը, որը, ըստ Ռեյգանի կենսագիր Էդմունդ Մորիսի, դարձավ Ռեյգանի կարիերայում լավագույնը:

Նկար
Հան­դի­պում Սա­ռը պա­տե­րազ­մի եր­կու նա­խա­գա­հա­կան հսկա­նե­րի և ­քա­ղա­քա­կան լե­գենդ­նե­րի հետ նախ­կին նա­խա­գահ Ռեյ­գա­նի Century City գրա­սեն­յա­կում, ո­րը Խաչիկեանի գրքում հի­շա­տակ­վում է որ­պես սեն­յակ, որ­տեղ «Առ­յուծ­նե­րն են հա­վաք­վում» (Lions Gather)։

Հան­դի­պում Սա­ռը պա­տե­րազ­մի եր­կու նա­խա­գա­հա­կան հսկա­նե­րի և ­քա­ղա­քա­կան լե­գենդ­նե­րի հետ նախ­կին նա­խա­գահ Ռեյ­գա­նի Century City գրա­սեն­յա­կում, ո­րը Խաչիկեանի գրքում հի­շա­տակ­վում է որ­պես սեն­յակ, որ­տեղ «Առ­յուծ­նե­րն են հա­վաք­վում» (Lions Gather)։
Caption
Հան­դի­պում Սա­ռը պա­տե­րազ­մի եր­կու նա­խա­գա­հա­կան հսկա­նե­րի և ­քա­ղա­քա­կան լե­գենդ­նե­րի հետ նախ­կին նա­խա­գահ Ռեյ­գա­նի Century City գրա­սեն­յա­կում, ո­րը Խաչիկեանի գրքում հի­շա­տակ­վում է որ­պես սեն­յակ, որ­տեղ «Առ­յուծ­նե­րն են հա­վաք­վում» (Lions Gather)։

Իր վերջին հուշագրությունում՝ «Փակ դռների հետևում՝ Նիքսոնի ու Ռեյգանի հետ», Խաչիկեանն ընթերցողներին հրավիրում է ԱՄՆ երկու նախագահների վարչակազմերի ետնաբեմ։ Նա վերստեղծում է այդ լարված տեսարաններն ու Սպիտակ տան աշխատակազմի ներքին մրցակցությունը՝ միաժամանակ անդրադառնալով պատմական ելույթներ գրելու մարտահրավերներին և հաջողության գաղտնիքներին։ Նրա գրչին են պատկանում մի շարք արտահայտություններ և բանալի նախադասություններ, որոնք մինչ օրս դաջված են ամերիկյան հասարակության հավաքական հոգեբանության մեջ։

«Հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ այսօր ավելի լա՞վ եք ապրում, քան չորս տարի առաջ» հայտնի խոսքերի հեղինակը նույնպես Խաչիկեանն էր։

Խաչիկեանի համար բառեր շարահյուսելը լուրջ գործ էր այն ժամանակ, երբ մանրամասն հետազոտություններն ու փաստերի ստուգումն ընդունված էին, իսկ գրվածքը գիտակարգ էր, որը պահանջում էր հավաստիություն, բովանդակություն և ոճ։ Մինչ նման չափանիշները կարող են հետին պլան մղվել և անկարևոր համարվել այսօրվա թվային դարում, Խաչիկեանի գիրքը համոզիչ փաստարկ է առ այն, որ լուրջ մշակված ռազմավարական հաղորդակցությունը արդյունավետ քաղաքականության և կառավարման հիմնական հենասյունն է։

Նկար
Հանդիպում Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գա­պետ Ճորճ Տէօքմէճեանի և ­Ռեյ­գա­նի վարչակազմի տրանս­պոր­տի նա­խա­րար Է­լի­զա­բեթ Դոու­լի հետ։

Հանդիպում Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գա­պետ Ճորճ Տէօքմէճեանի և ­Ռեյ­գա­նի վարչակազմի տրանս­պոր­տի նա­խա­րար Է­լի­զա­բեթ Դոու­լի հետ։
Caption
Հանդիպում Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գա­պետ Ճորճ Տէօքմէճեանի և ­Ռեյ­գա­նի վարչակազմի տրանս­պոր­տի նա­խա­րար Է­լի­զա­բեթ Դոու­լի հետ։
Նկար
Ռազ­մա­վա­րութ­յան վե­րա­նա­յում սե­նա­տոր Բոբ Դոու­լի հետ, նրա՝ 1996 թ.-ի նա­խա­գա­հա­կան քա­րո­զար­շա­վի հա­մար։

Ռազ­մա­վա­րութ­յան վե­րա­նա­յում սե­նա­տոր Բոբ Դոու­լի հետ, նրա՝ 1996 թ.-ի նա­խա­գա­հա­կան քա­րո­զար­շա­վի հա­մար։
Caption
Ռազ­մա­վա­րութ­յան վե­րա­նա­յում սե­նա­տոր Բոբ Դոու­լի հետ, նրա՝ 1996 թ.-ի նա­խա­գա­հա­կան քա­րո­զար­շա­վի հա­մար։

 

Հ. Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար և որ համաձայնվեցիք խոսել բառերի ընտրության, դրանց ուժի ու կարևորության մասին։ Եկեք սկսենք Ձեր՝ վերջերս հրատարակված «Փակ դռների հետևում՝ Նիքսոնի ու Ռեյգանի հետ» հուշագրությունից: Ինչո՞ւ որոշեցիք գրել այն:

Պ. Ես շատ հետաքրքիր կարիերա եմ ունեցել։ Նիքսոնն ու Ռեյգանը 20-րդ դարի երկու նախագահական լեգենդներ և քաղաքական հսկաներ էին, որոնք վերջ դրեցին Սառը պատերազմին ու քչերն այնքան սերտ կապ ունեին նրանց հետ, որքան ես։ Եվ այդ պատճառով բոլորն անընդհատ ասում էին՝ «դու պետք է գիրք գրես»: Իհարկե, Սպիտակ տանն աշխատելուց հետո ես ստիպված էի ապրուստ վաստակել և վերադարձա իմ մասնավոր իրավաբանական պրակտիկային՝ միաժամանակ աշխատելով այլ արշավների վրա և զբաղեցնելով խորհրդատվական պաշտոններ: Բայց վերջապես հասա մի կետի, երբ հասկացա, որ գիրքը գրելու ժամանակը հասունացել է:

2019 թվականն էր։ Ես արձակուրդում էի՝ ճանապարհորդում էի նավով։ Կանգառների միջև տեսարժան վայրերն ուսումնասիրելու փոխարեն վերցրի դեղին տետրս, կապուչինոն ու սիգարը և ինքս ինձ ասացի՝ «Հե՛յ, պարզապես գրիր առաջին բառը»։ Եվ, ինչպես գիտի ցանկացած պրոֆեսիոնալ գրող, ամեն ինչ սկսվում է դատարկ թղթից ու առաջին բառից։ Դա անգամ կարող է լինել անձեռոցիկ։ Շատերը գիտեն, որ ես իմ լավագույն գաղափարներից մի քանիսը ձևակերպել եմ ձեռքիս տակ եղած անձեռոցիկի վրա։

Ես շատ հետաքրքիր կարիերա եմ ունեցել։ Նիքսոնն ու Ռեյգանը 20-րդ դարի երկու նախագահական լեգենդներ և քաղաքական հսկաներ էին, որոնք վերջ դրեցին Սառը պատերազմին ու քչերն այնքան սերտ կապ ունեին նրանց հետ, որքան ես։ Եվ այդ պատճառով բոլորն անընդհատ ասում էին՝ «դու պետք է գիրք գրես»:

Անկեղծ ասած, ուրախ եմ, որ այդքան երկար սպասեցի։ Եթե հետևեի Սպիտակ տան նախկին գործընկերներիս օրինակին, ովքեր իրենց պաշտոնները թողնելուց կարճ ժամանակ անց վարձեցին կենսագիրների՝ իրենց ամեն ինչ բացահայտող գրքերը գրելու համար, այդքան շատ տեղեկատվության հասանելիություն չէի ունենա։ Դա ոչ միայն հարստացրեց տեղեկատվության պաշարը, այլև օգնեց ճշգրտելու կատարվածը։ Իհարկե, ես նաև սովոր էի առատ գրառումներ անել, քանի որ, երբ միացա Նիքսոնի վարչակազմին, ստիպված էի մանրամասն գրի առնել նրա ասածները, իսկ երբ սկսեցինք աշխատել նրա հուշագրությունների վրա, գրեթե բառացի գրառումներ էի անում։

Նկար
Քէն Խաչիկեանը (կենտ­րո­նում) Սպի­տակ տան հա­րա­վա­յին նա­խաս­րա­հում նա­խա­գահ Ռեյ­գա­նի և ­հե­ռուս­տա­տե­սա­յին պրոդ­յու­սեր Ֆիլ Դու­սեն­բե­րիի հետ 1984 թվականի նախագահական քարոզարշավի շրջանակներում “Կրկին առավոտ Ամերիկայում” պատմական գովազդային արշավի նկարահանումների ժամանակ։

Քէն Խաչիկեանը (կենտ­րո­նում) Սպի­տակ տան հա­րա­վա­յին նա­խաս­րա­հում նա­խա­գահ Ռեյ­գա­նի և ­հե­ռուս­տա­տե­սա­յին պրոդ­յու­սեր Ֆիլ Դու­սեն­բե­րիի հետ 1984 թվականի նախագահական քարոզարշավի շրջանակներում “Կրկին առավոտ Ամերիկայում” պատմական գովազդային արշավի նկարահանումների ժամանակ։
Caption
Քէն Խաչիկեանը (կենտ­րո­նում) Սպի­տակ տան հա­րա­վա­յին նա­խաս­րա­հում նա­խա­գահ Ռեյ­գա­նի և ­հե­ռուս­տա­տե­սա­յին պրոդ­յու­սեր Ֆիլ Դու­սեն­բե­րիի հետ 1984 թվականի նախագահական քարոզարշավի շրջանակներում “Կրկին առավոտ Ամերիկայում” պատմական գովազդային արշավի նկարահանումների ժամանակ։

Ի վերջո, Նիքսոնը շփվել էր բազմաթիվ պատմական դեմքերի հետ՝ սկսած Ուինսթոն Չերչիլից, Այզենհաուերից, Գոլդա Մեյրից և Ինդիրա Գանդիից մինչև սենատորներ Էվերեթ Դիրքսեն կամ Ջո Մաքքարթի։ Նրա բերանից արտաբերված յուրաքանչյուր խոսք՝ լիներ իր վարչակազմի, Ուոթերգեյթի, Չինաստանի հետ հարաբերությունների հաստատման, թե 1940-ականներին Ջեք Քենեդիի հետ կոնգրեսականի կարգավիճակում աշխատելու մասին, ոսկի էր։
 

Հ. Ինչու՞ է այս գիրքը կարևոր ժամանակակից սերնդի համար։

Պ. Կարծում եմ, որ այն կրթական արժեք ունի։ Այն ուղեցույց է։ Սկսնակներին հուշում է, թե ինչ կարող են անել իրենց կարիերայում առաջխաղացման և կյանքը փոխելու համար։ Ես պատկերացում անգամ չունեի, որ Սան Խոակին հովտի գյուղատնտեսական քաղաքից կարող էի հասնել նման պաշտոնի։ Հայրս ցեղասպանությունը վերապրած ներգաղթյալ էր։ Մայրս՝ հայ ներգաղթյալների դուստր, ով միայն միջնակարգ դպրոցն էր ավարտել, իսկ հայրս ամերիկյան կրթություն չուներ։ Ես երեք եղբայներիս հետ մեծացել եմ ֆերմայում, հաճախել գյուղական հանրակրթական ​​դպրոցներ և ավարտել հանրակրթական ​​քոլեջ։ Սակայն դա ինձ չխանգարեց ընդունվել Կոլումբիայի համալսարան։

Գիտեք, վեց տարեկանից հայրս մեկ հայերեն բառ է մտցրել գլխիս մեջ՝ ճարպիկ։ Որպես ցեղասպանությունը վերապրած՝ նա ստիպված էր ճարպիկ լինել՝ իր ընտանիքի համար սնունդ և ջուր հայթայթելու և գոյատևելու համար: Այսպիսով, այս գիրքը այն մասին է, թե ինչպես չսահմանափակել ինքներդ ձեզ և ինչպես շարունակել առաջ շարժվել և, գուցե մի օր, պատմություն կերտել:

 

Հ. Ե՞րբ հասկացաք, որ գրելու տաղանդ ունեք։

Պ. Դե, ինձ միշտ գրավել է քաղաքականությունը։ Եվ, հավատացե՛ք, սկզբում շատ վատ էի գրում։ Այնքան վատ, որ, երբ ընդունվեցի բակալավրիատ և անգլերենի քննություն հանձնեցի, կտրվեցի։ Սակայն, դա, երևի, լավագույն բանն էր, որ երբևէ եղել է ինձ հետ։

Մենք շատ խիստ դասախոս ունեինք, ով մեզ սովորեցնում էր գրել, ճիշտ արտասանություն, ուղղագրություն, ինչպես նաև ճանաչել սխալ կապակցված երկար նախադասությունները և առանց որոշյալի կիսատ կապակցությունները և որտեղ դնել կետ-ստորակետեր։ Մենք ամեն օր սերտում էինք դա։ Ժամանակի ընթացքում ես սովորեցի, թե ինչպես շարադրություն գրել, ապա տող առ տող դրա վրայով անցնել։ Սա այն հմտությունն էր, որն ինձ հետ բերեցի Նիքսոնի նախագահական քարոզարշավ, բայց շուտով հասկացա, որ 10-էջանոց շարադրությունները ո՛չ թեկնածուին էին օգնում, ո՛չ էլ լսարանին։ Ու սովորեցի, թե ինչպես ներկայացնել մեկ կամ երկու էջից բաղկացած լավ ուսումնասիրված, համառոտ ու հստակ գրված նախապատմություն։

Որքան շատ էի գրում, այնքան ավելի հստակ էր դառնում բովանդակությունը։ Դրա արդյունքում հնարավորություն շնորհվեց աշխատելու Փեթ Բյուքենենի ղեկավարության ներքո՝ պատրաստվելու 1972 թ.-ի Նիքսոնի քարոզարշավին։ Փեթը Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնի շրջանավարտ էր և «Սենթ Լուիս Գլոբ-Դեմոկրատ» թերթի խմբագրականների հեղինակը։ Միասին սերտ աշխատելուց հետո, երբ Նիքսոնը վերընտրվեց, ես միացա Սպիտակ տան հաղորդակցության թիմին։

 

Հ. Եկե՛ք անդրադառնանք Ռոնալդ Ռեյգանի հետ անցկացրած տարիներին։ Կարծես կրկնակի հաջողություն էր, որ Ձեր շարադրանքը հնչում էր պրոֆեսիոնալ դերասանի շուրթերից։

Պ. Այո, նա իսկապես ներկայանալի ոճ ուներ և լավ էր տիրապետում «իռլանդական հաճոյախոսության» այդ շնորհին։ Նաև գրավիչ էր և ինքնավստահ տեսախցիկի առջև։

Բայց պետք է նշեմ, որ Ռեյգանն ինձ պես մեծացել էր ռադիոյի դարաշրջանում և իր կարիերան սկսել էր որպես ռադիոհաղորդավար։ Սա կարևոր է, քանի որ ռադիոյում պետք է կարողանաս ունկնդիրների համար բառային պատկերներ ստեղծել։ Ես ունեի բառային պատկերներ ստեղծելու այդ ունակությունը։ Նույնիսկ Ռիչարդ Նիքսոնն էր դա անընդհատ կրկնում, քանի որ նա նույնպես մեծացել էր ռադիոյի դարաշրջանում։ Ե՛վ նախագահ Ռեյգանը, և՛ տիկին Ռեյգանը դա նույնպես հասկանում էին։ Խոսքի նրբերանգները զգալու ունակությունը շատ կարևոր է, իսկ իմ երիտասարդ գործընկերներից շատերը չունեին այդ ունակությունը։

 

Հ. Քարոզարշավի թեմաներն ու կարգախոսները ինչպիսի՞ն պետք է լինեն, որպեսզի լսարանի ուշադրությունը գրավեն։

Պ. Նախ, պետք է հնչեցնել մեկ հիմնական ուղերձ, որը մարդիկ կհիշեն։ Նրանց պետք է մեկ կամ երկու գլխավոր միտք փոխանցել։ Եվ սա է ռազմավարական հաղորդակցության իրական մարտահրավերը։ Որո՞նք են այն հիմնական մտքերը, որ դեռ երկար կդաջվեն մարդկանց գլխում։

 

Հ. Իսկ ինչպե՞ս եք դա հասկանում։ Միգուցե հարցումների և ժողովրդագրական ուսումնասիրությունների միջոցո՞վ։

Պ. Հարցազրուցավարները շատ հաճախ ցանկանում են լսել, որ հենց դրանք են տալիս այդ հարցերի պատասխանները։ Սակայն, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ դա հաճախ գերծանրաբեռնվածության է տանում, երբեմն մոլորվում ես այդ ամբողջ տեղեկատվության մեջ:

Իրականում պարզապես պետք է ավելի լայն նայել հարցին: Հանրության միտքը կարդալն այդքան էլ դժվար չէ: Պարզապես պետք է շուրջդ նայես ու հարցնես. «Ի՞նչն է գերիշխում այս կամ այն համայնքում»: Եվ ես չեմ կարծում, թե պարտադիր հարցումներ են պետք դրանք հասկանալու համար։ 1980 թ.-ի քարոզարշավում Ռեյգանի համար գրածս միտքը գրեթե կապ չուներ ժողովրդագրության կամ հարցումների հետ: Այն միտում ուներ մատնանշելու հակառակորդի սխալները: Շատ դեպքերում դրան հանգում եմ բնազդով, որը ձևավորվել է քաղաքականության և իրավունքի ոլորտում ավելի քան 50 տարվա աշխատանքի արդյունքում:

Նախ, պետք է հնչեցնել մեկ հիմնական ուղերձ, որը մարդիկ կհիշեն։ Նրանց պետք է մեկ կամ երկու գլխավոր միտք փոխանցել։ Եվ սա է ռազմավարական հաղորդակցության իրական մարտահրավերը։

 

Հ. Ինչպե՞ս կսահմանեք ռազմավարական հաղորդակցությունը։

Պ. Ամեն ինչ սկսվում է նպատակ սահմանելուց։ Հետո այդ նպատակին հասնելու համար ձեռնարկվող ցանկացած քայլ արդեն համարվում է ռազմավարական։

Օրինակ, երբ Ռեյգանը հաղթեց 1980 թ.-ին, առաջնահերթ էր Տնտեսական վերականգնման և հարկերի մասին օրենքի ընդունումը։ Ռազմավարությունն այն էր, որ նա արագ գործեր, քանի դեռ լավ վարկանիշ ուներ։ Նա դրա վերաբերյալ ելույթ ունեցավ երդմնակալությունից ընդամենը 16 օր անց։ Այնուհետև 13 օր անց նա իր դիրքորոշումը հայտնեց «Ամերիկայի դրության մասին» ուղերձում։ Այսպիսով, դրանք մի շարք հաղորդակցություններ էին, որոնք ուղղված էին օրենքի ընդունումը խթանելուն։

Եվ հիմնական ուղերձն այն էր, որ բյուջեն կրճատվեր և երկիրը առաջ շարժվեր՝ անելով հակառակ քայլեր՝ նախորդ վարչակազմի հետ համեմատած։ Ամռանը իրավիճակն ավելի խրթին դարձավ, և նրան անհրաժեշտ էր դեմոկրատների աջակցությունը՝ օրինագիծն ընդունելու համար։ Այդ ժամանակ էլ նրան օգնեցի եզրափակիչ գաղափարով, որը ենթադրում էր, որ մենք կարող ենք գնալ երկու ճանապարհներից մեկով. կա՛մ դեպի անցյալ, կա՛մ դեպի ապագա։ Դա շատ հստակ բառային պատկեր էր։

 

Հ. Որպես մեկ այլ օրինակ, ո՞րը կլիներ այն հիմնական ուղերձը, որ համաշխարհային լրատվամիջոցներին և որոշում կայացնողներին Արցախի հարցում մեր կողմ կգրավեր։

Պ. Սա նման է ցանկացած այլ ռազմավարական հաղորդակցության։ Անշուշտ, հայերը պետք է պնդեին, որ իրենց դիրքորոշումը հարյուր տոկոսով ճիշտ է, իսկ ազերիներինը՝ հարյուր տոկոսով սխալ։ Ամեն ինչ շատ պարզ է. մենք Արցախում ունեինք հայկական հայրենիք և ունենք դա ապացուցող հինավուրց եկեղեցիներ և հայկական մշակութային գանձեր։ Հետո Ադրբեջանը խլեց Ադրբեջանում բույն դրած հայկական հայրենիքը։

Սա երկու նախադասությունից բաղկացած հիմնական ուղերձ է, որը կդաջվեր մարդկանց երևակայության մեջ։ Դժբախտաբար, մենք բազմամիլիոն դոլարանոց մեդիա արշավ չէինք իրականացնում՝ այս ամենն ամրապնդելու համար։ Եվ չարեցինք ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չկային, այլ որովհետև չունեինք կենտրոնացված մի կազմակերպություն՝ այդ միջոցներն ուղղորդելու և ռազմավարական մոտեցում ցուցաբերելու։ Մենք պարզապես դեռևս այդպիսի ղեկավարություն չունենք։ Հակառակ դրան, Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նրանք բոլորը խեղդում են իրենց եսասիրությունը՝ հօգուտ գործի։

Այսօր ետ նայելով՝ դժվարանում եմ հավատալ, որ ելույթներ կամ քարոզարշավի կարգախոսներ եմ գրել, որոնք պատմություն են կերտել, և որ աշխատել եմ այս հսկաների հետ, ովքեր մի ժամանակ ազատ աշխարհի առաջնորդներն էին։

 

Հ. Մասնագիտական կյանքում ի՞նչն է Ձեզ ամենաշատը բավարարվածության զգացում պատճառում։

Պ. Երբեմն չեմ հավատում, որ մի ժամանակ իսկապես այնտեղ եմ եղել՝ Նիքսոնի հետ Սան Կլեմենտեում նստած, մինչ նա պատմում էր պատմություններ, որոնք սկսվում էին հետևյալ բառերով՝ «Գերմանիայի Վիլի Բրանդտը ինձ սա պատմեց» կամ «Երբ ես Մաո Ցզե Դունի հետ էի», կամ, որ ընթրել եմ Ռեյգանների հետ Քեմփ Դեյվիդում և կամ այն, որ 1984 թվականին նրանց հետ Air Force One-ով թռչել եմ երկրով մեկ։ Այսօր ետ նայելով՝ դժվարանում եմ հավատալ, որ ելույթներ կամ քարոզարշավի կարգախոսներ եմ գրել, որոնք պատմություն են կերտել, և որ աշխատել եմ այս հսկաների հետ, ովքեր մի ժամանակ ազատ աշխարհի առաջնորդներն էին։

 

Հ. Կա՞ արդյոք մի ուղերձ, որ կցանկանայիք փոխանցել մեր ընթերցողներին։

Պ. Շատ կարևոր է, որ երիտասարդները ներգրավվեն հանրային ծառայության, տեղական կամ ազգային քաղաքականության մեջ և հավատան իրենց ուժերին։ Փորձեք զբաղեցնել ազդեցիկ պաշտոններ, որտեղ կկարողանաք ներկայացնել ձեր ինքնությունն ու ժառանգությունը։ Կարծում եմ, երբ հայրենակիցը իշխանության մեջ բարձունքների է հասնում, սա մեծ պատիվ է բերում հայ ժողովրդին։ Ինձ բազմիցս մոտեցել ու ասել են, թե որքան հպարտ են, որ հայը նման հաջողության է հասել։

Օրինակ՝ Գերմանիայում Բերգեն-Բելզենի նախկին համակենտրոնացման ճամբար կատարած իր վիճահարույց այցելության ժամանակ նախագահ Ռեյգանի արտասանած ելույթը գրել եմ մեծ ճնշման տակ ու հապճեպ։ Համակենտրոնացման ճամբար այցելությունն ավելացվեց վերջին րոպեին՝ Բիտբուրգի գերմանական ռազմական գերեզմանատուն այցելելու նրա որոշման շուրջ բարձրացած աղմուկը մեղմելու համար. այդտեղ գտնվում էին նացիստ ՍՍ զինվորների գերեզմանները։ Բարեբախտաբար, այն դարձավ Ռեյգանի՝ համաշխարհային ասպարեզում արտասանած ամենահուզիչ և բուժիչ ելույթներից մեկը։

Ելույթը գրելիս մտքումս Հայոց ցեղասպանության մասին իմ լսած պատմություններն էին։ Եթե ​​ես չպահպանեի իմ նախնիների հիշողությունն ու ընտանիքիս փոխանցած պատմությունները, ես երբեք չէի կարողանա այդ ելույթն այդքան անկեղծ ու մարդկանց հոգեհարազատ ձևով գրել: Դրա մասին կարող եք կարդալ գրքիս 20-րդ գլխում։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։