Կյանք ու ճակատագիր

Ֆիզիկոս նախագահ Արմեն Սարգսյանի կյանքի ուշագրավ պատմությունը


Ի ՞նչ կլիներ, եթե մարդն իր կյանքի ընթացքում հասցներ ապրել միանգամից մի քանի նշանավոր մարդկանց կյանքով։ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը կարծես հասցրել է անցնել այդ անհավանական ուղին. ֆիզիկայի բարդ ու խրթին աշխարհից մինչև միջազգային դիվանագիտություն, ռիսկերով լի ձեռնարկատիրությունից մինչև պետական գործչին բնորոշ լուռ ու զուսպ գործունեություն։ Կյանքի այս տարբեր, սակայն իրար լրացնող շրջափուլերում Սարգսյանի համար հաստատուն են մնացել երկու բան՝ անսպառ հետաքրքրասիրությունն ու պարտքի խոր զգացումը։

«Ինձ թվում է՝ ես մի քանի կյանք եմ ունեցել, և ամեն անգամ անցումը մի կյանքից մյուսին ասես Աստծո գործն է եղել…. Ես երբեք չեմ ծրագրել, որ լինի այնպես, ինչպես եղել է։ Ամեն բան այսպես դասավորվեց, քանի որ աշխարհը, որում ապրում էի, դառնում էր ավելի ու ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Եվ առաջին, այսպես ասած, «Մեծ պայթյունը» Խորհրդային Միության փլուզումն էր»,- պատմում է նա։

ԽՍՀՄ-ում ծնված (Երևան, 1953 թ.) Արմեն Սարգսյանի՝ գիտության ոլորտում բնատուր տաղանդը դրսևորվեց դեռ վաղ տարիքից։ «Ես իմ հասակակիցներից ասես մի քանի տարի առաջ լինեի, հատկապես բնական գիտությունների՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում։ Իմ երիտասարդ տարիներին գիտության ոլորտում զանազան հարցեր տալու, անգամ Ալբերտ Այնշտայնի տեսությունները կասկածի տակ դնելու հնարավորություն ունեինք, ինչը չէինք կարող անել պատմության բնագավառում։ Դա իմ ներսում բնավորություն ձևավորեց. ես չեմ սիրում այնպիսի միջավայրեր, որտեղ հաղորդակցությունը հիմնված է քաղաքական տեսանկյունից ճիշտ կանոնների վրա։ Դու պետք է կարողանաս կասկածի տակ դնել այն ամենը, ինչը սխալ է թվում»,- ասում է նա։

Նկար
Ար­մեն Սարգս­յանն իր գրա­սե­ղա­նի առջև խորհր­դա­յին Եր­ևա­նում՝ IBM PC XT հա­մա­կարգ­չի դի­մաց, որ­տեղ նա կա­տա­րե­լա­գոր­ծեց Wordtris-ը, 1980-ա­կան­ներ։

Ար­մեն Սարգս­յանն իր գրա­սե­ղա­նի առջև խորհր­դա­յին Եր­ևա­նում՝ IBM PC XT հա­մա­կարգ­չի դի­մաց, որ­տեղ նա կա­տա­րե­լա­գոր­ծեց Wordtris-ը, 1980-ա­կան­ներ։
Caption
Ար­մեն Սարգս­յանն իր գրա­սե­ղա­նի առջև խորհր­դա­յին Եր­ևա­նում՝ IBM PC XT հա­մա­կարգ­չի դի­մաց, որ­տեղ նա կա­տա­րե­լա­գոր­ծեց Wordtris-ը, 1980-ա­կան­ներ։

Այս մտածողությունն Արմեն Սարգսյանին տարավ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ նա իր կարողությունները շատ արագ դրսևորեց՝ արժանանալով ժամանակի հեղինակավոր «Լենինի անվան կրթաթոշակ»-ին ու սկսելով հետազոտական աշխատանքներ հարաբերականության ու գրավիտացիայի տեսությունների ոլորտներում։ Արմեն Սարգսյանի ջանքերն սկսեցին ուշադրության արժանանալ ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Այդուհանդերձ, հատկապես վաղ շրջանի հաջողություններն ուղեկցվում էին լարվածությամբ։ «Բացասական փորձառություններիցս մեկը ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից հարցաքննվելն էր։ Պատճառը նամակներն էին, որոնք Իսրայելից ուղարկում էր պրոֆեսոր Նաթան Ռոզենը՝ շատ հայտնի գիտնական, ով աշխատել է Ալբերտ Այնշտայնի հետ։ Նրանք ենթադրել էին, թե դրանք լրտեսական նամակներ են, մինչդեռ դրանք պարզապես ֆիզիկայի նյութեր էին։ Կար նաև դրական կողմը. իմ աշխատանքը գրավեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Լագունովի ուշադրությունը, և նա հրավիրեց ինձ Մոսկվա։ Դա շրջադարձային նշանակություն ունեցավ իմ կյանքում»,- պատմում է Արմեն Սարգսյանը։

Մենք բոլորս երիտասարդ էինք ու հավատացած, որ մեր երկիրը հզոր և հաջողակ դառնալու ֆանտաստիկ հնարավորություն ունի։ Սկզբում կարծում էի, թե կարող եմ համատեղել գիտությունն ու դիվանագիտությունը, սակայն շուտով հասկացա, որ դա անհնար է։ Ես պատասխանատվություն ունեի իմ երկրի առջև ու ընտրեցի ծառայությունը։

Հաջորդը Քեմբրիջի համալսարանն էր։ 1984 թվականին՝ խորհրդային կառավարության կողմից արտասահման մեկնելու համար վեց անգամ մերժում ստանալուց հետո, Սարգսյանն այս անգամ հրավեր-նամակ ստացավ աստղաֆիզիկոս Մարտին Ռիսից, ով հետագայում պետք է դառնար Թագավորական աստղագետ (1995–2025) և Լոնդոնի թագավորական ընկերության (Royal Society) նախագահ (2005–2010)։ Մենթորների անձնական երաշխավորությամբ՝ Արմեն Սարգսյանին ի վերջո թույլատրում են մեկնել։

«Որպես այցելու-հետազոտող՝ Քեմբրիջում գտնվելն ինձ օգնեց ստեղծել լայն գիտական կապեր»,- պատմում է Սարգսյանը։ Քեմբրիջի ընկերների շարքում տարբեր ականավոր գիտնականներ կային, որոնց հետ նա քննարկումներ ու բանավեճեր էր ունենում, այդ թվում և երջանկահիշատակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ու կառուցվածքային կենսաբան Վենկատրաման Ռամակրիշնան, ով 2009 թվականին քիմիայի բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի։

Գիտության բնագավառում հաջողություններ գրանցելուց բացի՝ Սարգսյանը ժամանակ էր գտնում նաև հայտնագործությունների համար. «Մի քանի գործընկերների հետ մենք ստեղծեցինք մի խաղ, որը կոչվում էր Wordtris։ Այն աշխարհում  5-6 տարի շարունակ առաջատար համարվող Tetris Gold խաղի մի մասը դարձավ։ Ես ապրում էի մի կյանքով, որն ամբողջությամբ լցված էր գիտությամբ և որը ես շատ էի սիրում, սակայն աշխարհն իմ շուրջը փոխվում էր»։

1980-ականների վերջին տարիները բեկումնային դարձան Հայաստանի համար. անկախության շարժում, արցախյան հակամարտություն ու ավերիչ երկրաշարժ։ Արտասահմանում Սարգսյանն իր գործունեությամբ սկսեց ծառայել իր ժողովրդին։ «Ես օգնում էի լրագրողներին ու հետազոտողներին ճամփորդել Հայաստան, պատասխանում էի նրանց հարցերին, օգնում այնտեղ, որտեղ կարող էի։ Երբ Հայաստանն անկախություն հռչակեց, ես Երևանում էի և ավելի ուշ հանդիպեցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որին ճանաչում էի Մատենադարանից։ Մենք խորքային քննարկում ունեցանք։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Աստծո կամքով մեկ այլ գործ ի կատար ածվեց. Տեր-Պետրոսյանն ինձ խնդրեց օգնել Լոնդոնում դեսպանություն բացել։ Ես վստահ չէի. չէ՞ որ ես գիտնական էի, ոչ թե դիվանագետ։ Սակայն Հայաստանը նոր էր վերածնվել, և ես զգացի, որ հայրենիքին ծառայելու այս հրավերը մերժելն ինչ-որ առումով նշանակելու էր խուսափել պարտավորությունից։

Քաղաքականության մեջ որևէ փորձառություն չունենալով ու չլինելով դիվանագետ՝ վերադարձա Լոնդոն՝ Տեր-Պետրոսյանի ստորագրած փաստաթուղթը ձեռքիս։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Արևելքի բաժինը զարմացավ ինձ տեսնելով, քանի որ ես առաջին ներկայացուցիչն էի նախկին Խորհրդային Միության երկրներից, ով եկել ու ասում էր, թե ցանկանում է դեսպանություն բացել։ Սակայն նրանք շատ օգնեցին։ Եվ ես փորձառություն ձեռք բերեցի տարբեր մարդկանց հետ հանդիպումների միջոցով։ Հատկապես մեծ էր Լոնդոնի հայ համայնքի աջակցությունը։ Նրանք տարեկան ընդամենը 1 ֆունտով մեզ հատկացրին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող «Հայ տուն»-ը և հոգացին մեր բոլոր ծախսերը։ Հանգանակության միջոցով գումար հավաքեցին՝ սատարելու դեսպանատան աշխատանքներին, քանի որ այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը չուներ միջոցներ»։

Նկար
Նա­խա­գահ Սարգս­յա­նը հա­ճախ էր այ­ցե­լում Գյում­րի և­ ա­մեն ան­գամ ա­ռի­թը բաց չէր թող­նում լի­նե­լու «Ա­րե­գակ» նե­րա­ռա­կան սրճա­րա­նում ու ջեր­մո­րեն ող­ջու­նե­լու այն­տե­ղի իր ըն­կեր­նե­րին։

Նա­խա­գահ Սարգս­յա­նը հա­ճախ էր այ­ցե­լում Գյում­րի և­ ա­մեն ան­գամ ա­ռի­թը բաց չէր թող­նում լի­նե­լու «Ա­րե­գակ» նե­րա­ռա­կան սրճա­րա­նում ու ջեր­մո­րեն ող­ջու­նե­լու այն­տե­ղի իր ըն­կեր­նե­րին։
Caption
Նա­խա­գահ Սարգս­յա­նը հա­ճախ էր այ­ցե­լում Գյում­րի և­ ա­մեն ան­գամ ա­ռի­թը բաց չէր թող­նում լի­նե­լու «Ա­րե­գակ» նե­րա­ռա­կան սրճա­րա­նում ու ջեր­մո­րեն ող­ջու­նե­լու այն­տե­ղի իր ըն­կեր­նե­րին։
Նկար
Նա­խա­գահ Սարգս­յա­նը Հռո­մի Ֆրան­ցիս­կոս Պա­պի հետ Վա­տի­կա­նում, հոկ­տեմ­բեր, 2021 թ.։

Նա­խա­գահ Սարգս­յա­նը Հռո­մի Ֆրան­ցիս­կոս Պա­պի հետ Վա­տի­կա­նում, հոկ­տեմ­բեր, 2021 թ.։
Caption
Նա­խա­գահ Սարգս­յա­նը Հռո­մի Ֆրան­ցիս­կոս Պա­պի հետ Վա­տի­կա­նում, հոկ­տեմ­բեր, 2021 թ.։

Սարգսյանի ջանքերի շնորհիվ Հայաստանը շուտով դիվանագիտական ներկայություն հաստատեց Եվրոպայի տարածքում։ Նա դարձավ Հայաստանի առաջին դեսպանը Վատիկանում, Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում և Բելգիայում, իսկ Եվրոպայում ծառայեց որպես «ավագ դեսպան»։

«Մենք բոլորս երիտասարդ էինք ու հավատացած, որ մեր երկիրը հզոր և հաջողակ դառնալու ֆանտաստիկ հնարավորություն ունի։ Սկզբում կարծում էի, թե կարող եմ համատեղել գիտությունն ու դիվանագիտությունը, սակայն շուտով հասկացա, որ դա անհնար է։ Ես պատասխանատվություն ունեի իմ երկրի առջև ու ընտրեցի ծառայությունը»,- նշում է նա։

Սարգսյանի համար այս որոշման ակունքները գալիս էին պատասխանատվության այն զգացումից, որը ժառանգել էր ծնողներից, որոնք 1946 թվականին սփյուռքից վերադարձել էին Հայաստան՝ հետևում թողնելով խոստումնալից հնարավորությունները։ «Ծնողներս կարող էին պատերազմից հետո գնալ ու ապրել Եվրոպայում կամ Ամերիկայում, սակայն որոշեցին վերադառնալ Հայաստան»,- բացատրում է նա։ Սարգսյանը հիշում է երջանկահիշատակ մոր՝ կյանքի վերջին օրերին հաճախ հնչող խոսքերը. «Երբ մահանամ, քեզ ժառանգություն թողնելու ոչինչ չեմ ունենա…. Միակ բանը, որ քեզ կարող եմ տալ, Հայաստանն է»։

Թեպետ կյանքի այս փուլում Արմեն Սարգսյանը պարբերաբար զբաղվում էր գիտությամբ, մասնավորապես դասախոսում էր ու մասնակցում համաժողովների, այդուհանդերձ նրա հիմնական ներուժն ուղղված էր դիվանագիտությանը։ Սկզբնական շրջանը նվիրեց փորձ ձեռք բերելուն։ Աշխատելով փորձառու գործընկերների հետ՝ կարողացավ արագորեն հարմարվել միջավայրին՝ զրոյից կառուցելով ու աստիճանաբար ամրապնդելով Հայաստանի ներկայացվածությունն արտասահմանում։

Նկար
Նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նի պաշ­տո­նա­կան դի­մա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յու­նը Կա­տա­րի Պե­տութ­յան է­միր Թա­միմ բին Հա­մադ Ալ Թա­նիի նստա­վայ­րում՝ դի­վա­նում, նո­յեմ­բե­րի 19, 2019 թ.։

Նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նի պաշ­տո­նա­կան դի­մա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յու­նը Կա­տա­րի Պե­տութ­յան է­միր Թա­միմ բին Հա­մադ Ալ Թա­նիի նստա­վայ­րում՝ դի­վա­նում, նո­յեմ­բե­րի 19, 2019 թ.։
Caption
Նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նի պաշ­տո­նա­կան դի­մա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յու­նը Կա­տա­րի Պե­տութ­յան է­միր Թա­միմ բին Հա­մադ Ալ Թա­նիի նստա­վայ­րում՝ դի­վա­նում, նո­յեմ­բե­րի 19, 2019 թ.։
Նկար
Ար­մեն Սարգս­յա­նը դես­պա­նի իր հա­վա­տար­մագ­րերն է հանձ­նում Նո­րին Մե­ծութ­յուն Ե­ղի­սա­բեթ II թա­գու­հուն, 2013 թ.։

Ար­մեն Սարգս­յա­նը դես­պա­նի իր հա­վա­տար­մագ­րերն է հանձ­նում Նո­րին Մե­ծութ­յուն Ե­ղի­սա­բեթ II թա­գու­հուն, 2013 թ.։
Caption
Ար­մեն Սարգս­յա­նը դես­պա­նի իր հա­վա­տար­մագ­րերն է հանձ­նում Նո­րին Մե­ծութ­յուն Ե­ղի­սա­բեթ II թա­գու­հուն, 2013 թ.։

Հանրային ծառայության մեջ Արմեն Սարգսյանն առաջնորդվում էր մի սկզբունքով, որը շատ պարզ, բայց միևնույն ժամանակ խորն է՝ պարտքի զգացում։ «Ես պարտքի զգացում ունեի, և այդ զգացումն ավելի ու ավելի էր ուժեղանում»,- ասում է Սարգսյանը, ում խոսքերով սեփական երկրին ծառայելը երբեք չի եղել կարիերայի ընտրություն, այլ՝ պարտավորություն, բարոյական ուղեցույց, որը որոշիչ դեր է ունեցել հանրային ծառայության մեջ կայացրած ցանկացած որոշման մեջ։ «Դու պետք է հավատաս արածիդ և երբեք չստես ինքդ քեզ»,- նշում է նա։

Սարգսյանի համոզմամբ՝ առաջնորդությունից անբաժան պետք է լինեն համեստությունն ու սովորելու պատրաստակամությունը։ Նա վերհիշում է Նոբելյան մրցանակակիր, պլազմայի ֆիզիկայի հայրը համարվող Հանես Ալֆվենի՝ Քեմբրիջի համալսարանում անցկացրած սեմինարներից մեկը, որի ժամանակ Սարգսյանը, որպես երիտասարդ հետազոտող համարձակություն էր ունեցել կասկածի տակ դնելու Ալֆվենի եզրահանգումները։ Դա ռիսկային քայլ էր խորհրդային գիտական հիերարխիայում։ Սակայն, ի զարմանս նրա, սեմինարից հետո Ալֆվենը հրավիրել էր նրան ճաշի՝ ասելով. «Այո, ես շատ կարևոր աշխատանքներ եմ արել, սակայն երիտասարդ սերունդը կարող է անել ավելին»։

Սա երիտասարդ գիտնականի համար դաս էր այն մասին, որ կարևոր չէ, թե ինչ  բարձունքների ես հասել, առավել կարևոր է լսելու, սովորելու ու մյուսներին հարգելու ունակությունն ունենալը։ «Կարևոր չէ, թե ով ես՝ վարչապետ, նախագահ, թե դեսպան, դու պետք է ամեն օր սովորես, խորհուրդներ լսես, հաշվի առնես այլ կարծիքներ՝ գտնելու ճշմարտությունն ու ճիշտ լուծումները»,- ասում է Արմեն Սարգսյանը։

Խոսելով հանրային ծառայության մասին՝ նա նշում է, որ դա ավելին է, քան պարզապես աշխատանքը. դա պատասխանատվություն է ժողովրդի առջև։ Նրա կարծիքով հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձ՝ հասարակ աշխատողից մինչև նախարար, պետք է աշխատանքի հանդեպ ունենա զինվորին հատուկ նվիրում և ամբողջովին նվիրվի իր գերատեսչության և երկրի հաջողությանը։

«Քաղաքացիական ծառայությունը պետք է ապաքաղաքական լինի»,- ասում է նա՝ ընդգծելով, որ հավատարմությունը պետք է լինի երկրի, ոչ թե կուսակցության կամ գաղափարախոսության նկատմամբ։

Նկար
Հա­յաս­տա­նի Տա­վու­շի մար­զի Այ­գե­ձոր սահ­մա­նա­մերձ հա­մայն­քում Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նի այ­ցը 78-ամ­յա Մե­լիս Բա­բա­յա­նի հիմ­նած ար­ևա­դար­ձա­յին այ­գի, նո­յեմ­բե­րի 8, 2019 թ.։

Հա­յաս­տա­նի Տա­վու­շի մար­զի Այ­գե­ձոր սահ­մա­նա­մերձ հա­մայն­քում Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նի այ­ցը 78-ամ­յա Մե­լիս Բա­բա­յա­նի հիմ­նած ար­ևա­դար­ձա­յին այ­գի, նո­յեմ­բե­րի 8, 2019 թ.։
Caption
Հա­յաս­տա­նի Տա­վու­շի մար­զի Այ­գե­ձոր սահ­մա­նա­մերձ հա­մայն­քում Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նի այ­ցը 78-ամ­յա Մե­լիս Բա­բա­յա­նի հիմ­նած ար­ևա­դար­ձա­յին այ­գի, նո­յեմ­բե­րի 8, 2019 թ.։
Նկար
Գեր­մա­նիա­յի Դաշ­նա­յին Հան­րա­պե­տութ­յան կանց­լե­րի նստա­վայ­րում նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նը և ­կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լը քննար­կում են հայ-գեր­մա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ամ­րապն­դե­լու հար­ցը, նո­յեմ­բե­րի 28, 2018 թ.։

Գեր­մա­նիա­յի Դաշ­նա­յին Հան­րա­պե­տութ­յան կանց­լե­րի նստա­վայ­րում նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նը և ­կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լը քննար­կում են հայ-գեր­մա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ամ­րապն­դե­լու հար­ցը, նո­յեմ­բե­րի 28, 2018 թ.։
Caption
Գեր­մա­նիա­յի Դաշ­նա­յին Հան­րա­պե­տութ­յան կանց­լե­րի նստա­վայ­րում նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նը և ­կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լը քննար­կում են հայ-գեր­մա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ամ­րապն­դե­լու հար­ցը, նո­յեմ­բե­րի 28, 2018 թ.։

Անցյալում կայացրած որոշումներին անդրադառնալիս Սարգսյանը չի կենտրոնանում զղջումների վրա. «Օգտակար գործ չէ հետ գնալն ու ասելը՝ «Եթե այսպես անեի....»։ Ավելի առողջ մոտեցում է վերլուծելը, թե ինչն ես ճիշտ կամ սխալ արել ու դրանից դասեր քաղելը։ Ցանկացած որոշում, որ կայացրել եմ, փորձել եմ ազնիվ լինել ինքս իմ ու սկզբունքներիս հանդեպ»։

Նա հիշում է նաև այնպիսի դրվագներ, երբ հանգամանքների բերումով լուրջ փորձությունների առջև է կանգնել։ «Ես վարչապետ դարձա 1996 թվականին, քանի որ զգացի, որ կարող եմ իմ փորձառությամբ օգնել իմ երկրին։ Իսկ հետոն նորից Աստծո գործն էր. պաշտոնավարումից ամիսներ անց ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեց, և ես ստիպված եղա հրաժարական տալ»։

Հիվանդությունը հաղթահարելուց հետո նա թողեց հանրային ծառայությունն ու նվիրվեց ձեռնարկատիրությանը, ակադեմիական ոլորտին ու միջազգային խորհրդատվությանը։ Քեմբրիջի համալսարանում նրա հիմնադրած «Եվրասիա կենտրոն»-ը կրթել է հարյուրավոր երիտասարդների, այդ թվում և հայերի։ «Ես հաջողություններ ունեի տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հաղորդակցություն, սնունդ։ Բայց, ի վերջո, ես եկա այն գիտակցման, որ լիարժեք երջանիկ չեմ»,- վերհիշում է Սարգսյանը։

Երբ 2013 թվականին նրան առաջարկեցին վերադառնալ դիվանագիտական ծառայության, նա սիրով ընդունեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը, որը զբաղեցրեց մինչև 2018 թվականը։ Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ նա հրաժարվեց իրեն հասանելիք աշխատավարձից՝ պնդելով, որ հանրային միջոցներն իր վրա չծախսվեն։ Նա նաև իր սեփական միջոցներով վերանորոգեց դեսպանատունը։

Երբ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի, Սարգսյանին առաջարկվեց զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Նա ընդունեց առաջարկը՝ ակնկալելով, որ ավելի լայն լիազորություններ կունենա արտաքին հարաբերությունների, ներդրումների, կրթության ու գիտության ոլորտներում։ «Ի վերջո ես որոշեցի վերադառնալ՝ հավատալով, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են ուժերի հավասարակշռություն ապահովելու համար»,- հիշում է նա։

Հավատարիմ մնալով ազնիվ ծառայության սկզբունքին՝ նա իր աշխատավարձը նվիրաբերեց մի շարք բարեգործական նախաձեռնությունների ու շարունակեց ապրել իր տանը։

Նկար
Պաշ­տո­նա­կան երդմ­նա­կա­լութ­յան ա­րա­րո­ղութ­յամբ Ար­մեն Սարգս­յա­նը ստանձ­նում է ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը, ապ­րի­լի 9, 2018 թ.:

Պաշ­տո­նա­կան երդմ­նա­կա­լութ­յան ա­րա­րո­ղութ­յամբ Ար­մեն Սարգս­յա­նը ստանձ­նում է ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը, ապ­րի­լի 9, 2018 թ.:
Caption
Պաշ­տո­նա­կան երդմ­նա­կա­լութ­յան ա­րա­րո­ղութ­յամբ Ար­մեն Սարգս­յա­նը ստանձ­նում է ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը, ապ­րի­լի 9, 2018 թ.:

Հաճախ է կարևորվում Արմեն Սարգսյանի դերը «Թավշյա հեղափոխության» խաղաղ ընթացքի գործում։ Ինչպես գրել է Spectator-ը՝ աշխարհի ամենահին պարբերականներից մեկը, որի խմբագիրներից էր Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, «Թավշյա հեղափոխությունը կանխորոշված չէր լինելու խաղաղ։ Սարգսյանի միջամտությունն էր, որ այն խաղաղ պահեց»։ Նույն հոդվածում օտարերկրյա դեսպաններից մեկը, համեմատելով նրան տարածաշրջանի մյուս քաղաքական գործիչների հետ, նշել էր. «Սարգսյանն այլ լիգայից է: Նա գիտնական է, կապիտալիստ, սակայն նա որևէ շահագրգռվածություն չուներ այնտեղ։ Նա իր կարողությունը վաստակել էր Արևմուտքում երկար տարիների աշխատանքի շնորհիվ։

Որպես դիվանագետ՝ նա շատ ամուր կապեր էր հաստատել և կարող էր հանդիպել աշխարհի գրեթե ցանկացած առաջնորդի հետ։ Փոքր երկրի համար սա մեծ կարողություն է»։ Նույն դիվանագետը ափսոսանք էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Սարգսյանի ներուժը չօգտագործվեց պատերազմի ժամանակ. «Սարգսյանի աշխատակազմն իրական լիազորություններ չուներ։ Եթե պատերազմի ժամանակ ու խաղաղության բանակցություններում նա խոսքի իրավունք ունենար, վստահ կարող եմ ասել, որ այսօր երկիրն այդքան տուժած չէր լինի»։

Արմեն Սարգսյանի գլխավորությամբ 2019 թվականից մինչև նրա պաշտոնավարման ավարտը Հայաստանում կազմակերպվում էր ամենամյա համաժողով, որը Դիլիջան քաղաքն ամեն տարի վերածում էր «Կովկասի Դավոս»-ի՝ Հայաստան բերելով միջազգային բիզնես առաջնորդների, դիվանագետների, քաղաքական գործիչների, հեղինակների, գիտնականների ու մտավորականների։ 2021 թվականին Սարգսյանը մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ և երկրի դե ֆակտո ղեկավար Մուհամեդ բեն Սալմանը։ Այս այցը հատկանշական էր, քանի որ Հայաստանն այդ պահին Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ։ Ինչպես այդ ժամանակ գրել էր Spectator-ը. «սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Սարգսյանն օգտագործում մասնավոր գործարար եղած ժամանակ ստեղծած անձնական լայն կապերն ի շահ դժվար վիճակում հայտնված իր երկրի»։

Նոր աշխարհը տեխնոլոգիաների, արագ որոշումների, կապերի հաստատման ու հաջողակ լինելու աշխարհ է։ Նման միջավայրում ազնվությունը շարունակում է կարևոր հատկանիշ մնալ, սակայն հարկավոր են նաև նոր որակներ։

Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ դժվար էր Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը. «Ասել՝ ոչ, ես այլևս չեմ ցանկանում շարունակել պաշտոնավարել, հարյուր անգամ ավելի դժվար էր, քան շարունակելը»։ Պատմում է, որ որոշման կայացման հարցում շրջադարձային եղավ այն, որ փորձեց անկեղծորեն հասկանալ, թե որքանով է արդյունավետ իր պաշտոնավարումը. «Արդյո՞ք ես վերածվում էի մեկի, ով պարզապես նստած էր այնտեղ ու վայելում էր նախագահ լինելու հանգամանքը։ Կամ արդյո՞ք ես ունեի իրական ազդեցություն»։ Պատասխանը բացասական էր։ Զգալով, որ իր փորձառությունն ու խորհուրդները լսելի չեն՝ հասկացավ, որ պաշտոնին մնալը ձևական բնույթ էր կրում։ Ի վերջո, հրաժարական տալը իր սկզբունքներին հավատարիմ մնալու միակ ճանապարհը թվաց։

Խորհելով ապագայի մասին՝ Սարգսյանը հավատում է, որ գալիք սերնդի առաջնորդներին շատ տարբեր աշխարհ է սպասում. «Նոր աշխարհը տեխնոլոգիաների, արագ որոշումների, կապերի հաստատման ու հաջողակ լինելու աշխարհ է։ Նման միջավայրում ազնվությունը շարունակում է կարևոր հատկանիշ մնալ, սակայն հարկավոր են նաև նոր որակներ»։ Նրա խոսքով՝ առաջնորդները պետք է լինեն խելացի, հասկանան տեխնոլոգիաներից ու դրանց կիրառման ձևերից։

Նկար
Ար­մեն Սարգս­յա­նը տիկնոջ՝ Նու­նեի և­ ե­րեք թոռ­նե­րի՝ կրտսեր Ար­մե­նի, Գաբ­րիե­լի և ­Սա­վան­նա­յի հետ, 2018 թ.։

Ար­մեն Սարգս­յա­նը տիկնոջ՝ Նու­նեի և­ ե­րեք թոռ­նե­րի՝ կրտսեր Ար­մե­նի, Գաբ­րիե­լի և ­Սա­վան­նա­յի հետ, 2018 թ.։
Caption
Ար­մեն Սարգս­յա­նը տիկնոջ՝ Նու­նեի և­ ե­րեք թոռ­նե­րի՝ կրտսեր Ար­մե­նի, Գաբ­րիե­լի և ­Սա­վան­նա­յի հետ, 2018 թ.։

Հատկապես փոքր երկրները դինամիկ առաջնորդության կարիք ունեն։ Սա բացատրելու համար Արմեն Սարգսյանը դիմում է փոխաբերության. «Եթե դու ծով ես կամ օվկիանոս, քեզ ակտիվություն հարկավոր չէ, քանի որ կան հոսանքներ, քամիներ, ջուրը մշտական շարժման մեջ է։ Սակայն եթե դու լիճ ես, և քո մեջ նոր ջուր չի լցվում, իսկ հինն էլ դուրս չի գալիս, չկան անձրևներ ու դինամիկ գործընթացներ, ապա այդ լիճը որոշ ժամանակ անց վերածվելու է ճահճի։ Այսինքն՝ եթե դու փոքր ես, դու պետք է ավելի դինամիկ լինես»։

Արմեն Սարգսյանի համոզմամբ իրական առաջնորդությունը պահանջում է գիտելիքներ և առաքելության զգացում և, ինչպես նա է անվանում, «խելացի ուժ», որի շնորհիվ կարող ես առաջնորդել քո օրինակով, ոչ թե ճնշելով։ Նա նկատում է, որ հանրային կյանքը հաճախ է զոհաբերություններ պահանջում ու հազվադեպ՝ պարգևատրում։ Այդ իսկ պատճառով դրանով պետք է զբաղվեն միայն նրանք, ովքեր իրական կոչում ունեն։ «Պետք է առաքելություն ունենաս, հակառակ դեպքում պարզապես վատնում ես ժամանակդ»,- ասում է Հայաստանի չորրորդ նախագահը։

Հարցին, թե տասնյակ տարիներ հանրային ծառայության մեջ լինելուց հետո ինչն է այսօր իրեն ոգևորում՝ Սարգսյանը պատասխանում է առանց երկմտելու՝ հետաքրքրասիրությունը։ «Ես ապրում եմ մի կյանքով, որտեղ ամեն օր մի նոր բան եմ սովորում»,- ասում է նա։ 2022 թվականին հեռանալով Հայաստանի քաղաքական դաշտից՝ նա այսօր զբաղվում է նախագծերով, որոնք համատեղում են իր գլոբալ տեսլականը գիտության ու նորարարության հետ։ «Ես որոշում եմ կայացրել չխառնվել քաղաքական կյանքին։ Սակայն եթե Հայաստանին օգնելու կարիք լինի, ես ցանկացած պահի պատրաստ եմ օգնելու. պարզապես դիմեք, ես այստեղ եմ»,- ասում է նա։

Նկար
Նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նը Գեր­մա­նիա­յի նա­խա­գահ Ֆրանկ-Վալ­տեր Շտայն­մա­յե­րի հրա­վե­րով պաշ­տո­նա­կան այ­ցով ժա­մա­նել է Բեռ­լին, նո­յեմ­բե­րի 27, 2018 թ.:

Նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նը Գեր­մա­նիա­յի նա­խա­գահ Ֆրանկ-Վալ­տեր Շտայն­մա­յե­րի հրա­վե­րով պաշ­տո­նա­կան այ­ցով ժա­մա­նել է Բեռ­լին, նո­յեմ­բե­րի 27, 2018 թ.:
Caption
Նա­խա­գահ Ար­մեն Սարգս­յա­նը Գեր­մա­նիա­յի նա­խա­գահ Ֆրանկ-Վալ­տեր Շտայն­մա­յե­րի հրա­վե­րով պաշ­տո­նա­կան այ­ցով ժա­մա­նել է Բեռ­լին, նո­յեմ­բե­րի 27, 2018 թ.:

Սարգսյանի ուշադրության կենտրոնում փոքր պետություներն են, որի արդյունքում հեղինակել է The Small States Club: How Small Smart States Can Save the World («Փոքր պետությունների ակումբ. ինչպես կարող են փոքր պետությունները փրկել աշխարհը») գիրքը։ Այն հասցրել է հաջողություն գրանցել ինչպես գրաքննադատների շրջանում, այնպես էլ կոմերցիոն տեսանկյունից՝ գովասանքի արժանանալով այնպիսի նշանավոր անձանց կողմից, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Շաշի Թարուրը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկին նախագահ Կիշորե Մահբուբանին։ Գիրքը պատմում է տասը երկրի պատմություն՝ ընդգծելով նրանց համաշխարհային ապշեցուցիչ ազդեցությունը։ «Եթե վերցնեք նորարարությունների ինդեքսը, ապա կտեսնեք, որ ցուցակի առաջին տասը երկրները փոքր պետություններ են։ Եթե ուսումնասիրեք էլեկտրոնային կառավարման ինդեքսը, կրկին, լավագույն տասնյակում փոքր պետություններն են»,- նշում է Արմեն Սարգսյանը։ Նրա կարծիքով սա ապացույց է, որ ժամանակակից աշխարհում հաջողության գործակիցն այլ կերպ է չափվում, քան նախկինում, և որ շատ հաճախ հնարամտությունն ավելի կարևոր է, քան տարածքի մեծությունը։ Եվ մինչ գրքի վերանայված հրատարակությունն արդեն ճանապարհին է, Արմեն Սարգսյանը մեկ այլ նախաձեռնությամբ է զբաղված, որի նպատակն է ստեղծել միջազգային մի հարթակ, ինչպես նա է անվանում՝ «S20»-ը, որը կվերածվի աշխարհի ամենանորարար և հաջողակ փոքր պետությունների ակումբի։

Հայաստանի չորրորդ նախագահին հոգեհարազատ թեմաներից են առողջապահության և երկարակեցության ոլորտներն ու դրանց ապագան։ «Առողջությունը մարդու կյանքում ամենակարևոր բանն է»,- պնդում է նա։ Հավատալով, որ արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտում առաջընթացն ամբողջությամբ տրանսֆորմացնելու է բժշկությունը՝ նա հիմնադրել է ATOM  (Advanced Tomorrow) ինստիտուտը (ԱՄՆ), որը զբաղվում է բարեկեցության և երկարակեցության խնդիրներով։ Ինստիտուտն արդեն իսկ երկու հաջողված միջազգային համաժողով է անցկացրել, և Արմեն Սարգսյանը մեծ ներուժ է տեսնում այս ուղղությամբ։

Մշտապես զբաղված լինելով գլոբալ նախագծերով՝ Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ ամենաբարդը հայաստանյան քաղաքականության վերաբերյալ լռություն պահպանելն է. «Կան ժամանակներ, երբ ավելի լավ է չխոսել: Ես, որպես նախագահ և որպես վարչապետ, դա անելու ժամանակն ունեցել եմ և այն ժամանակ արել եմ հնարավոր ամեն բան։ Հիմա խոսելը շատ չի օգնի, եթե, իհարկե, ինձ չխնդրեն խոսել»:

Այդուհանդերձ, նա իր գաղափարները պարբերաբար ներկայացնում է հոդվածների միջոցով, որոնք հրապարակվում են աշխարհի առաջատար թերթերում ու պարբերականներում, այդ թվում՝ Wall Street Journal-ում, Daily Telegraph-ում և Time-ում։

Որպես մեծ պահանջարկ վայելող բանախոս՝ նա նաև ժամանակ է գտնում ելույթ ունենալու միջազգային համաժողովներում ու համալսարաններում, որտեղ նրան ճանաչում են որպես մի գիտնականի, ով մի կողմ է դնում քաղաքական կոռեկտությունը՝ հօգուտ բաց և անկեղծ քննարկումների։ Իսկ քաղաքականության և բիզնեսի մի շարք ականավոր առաջնորդներ ու որոշում կայացնող անձինք խորհրդի համար դիմում են Արմեն Սարգսյանին։ Եվ, այնուամենայնիվ, Սարգսյանի նվիրվածությունը շարունակում է խոր անձնական մակարդակի վրա մնալ. «Ես կարող եմ խոսել շատ փոքր պետությունների մասին, սակայն իմ սիրտը պատկանում է միայն մեկին՝ Հայաստանին»։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։