Հաշվի առնելով Հայաստանի բնակչության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կարիքները՝ ՀԲԸՄ-ն ստեղծել է այնպիսի հնարավորություններ, որոնք առավել ներառականություն, վերընթաց շարժունակություն և անհատական հաջողություններ են ապահովում: Այս ռազմավարական ծրագրերի նպատակը կայուն և ինքնաբավ տնտեսության ստեղծումն է, որը խթանում է հասարակության արագ բարգավաճումը:
Հայության կյանքի որակի բարձրացմանը միտված մեր հանձնառությունները ցայտուն կերպով դրսևորվել են վերջին հարյուրամյակի ընթացքում՝ փոփոխվող ժամանակների հետ առավել զարգանալով և ընդարձակվելով: Հայաստանի անկախության հռչակման տարում՝ 1991 թ., ՀԲԸՄ-ն հիմնեց Հայաստանի ամերիկյան համալսարանն ու դրանից հետո մեկնարկեց կրթական ու հմտությունների զարգացման մի շարք ծրագրեր՝ ողջ երկրով մեկ խթանելով տղամարդկանց, կանանց և երեխաների զարգացումը:
ՀԲԸՄ ծրագրերը եզակի առավելություն ունեն. կապը սփյուռքի հետ: Մեր հսկայական գլոբալ ցանցը պարարտ հող է մենթորների, խորհրդատուների և Հայաստանում զարգացող փոքր բիզնեսում ու աճող այլ ոլորտներում ներդրումների համար, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաներն ու զբոսաշրջությունը:
ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը օգնում է Հայաստանի և Արցախի կանանց սեփական բիզնեսներն ու գաղափարները տեղափոխել հաջորդ մակարդակ: Այս համապարփակ ծրագիրն ապահովում է անվճար ռեսուրսների հասանելիություն՝ վերապատրաստման դասընթացների, բիզնես մենթորների, անգլերեն լեզվի ուսուցման, ցանցային կապերի և փոքր դրամաշնորհային մրցույթների միջոցով:
«Կին ծրագրավորողներ» ծրագիրն առաջարկում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ մասնակիցներին տեղական ընկերություններում ծրագրավորման և նախագծերի ղեկավարման պաշտոնների նախապատրաստելու համար: Ծրագրավորողները կարող են օգտվել նաև անգլերեն լեզվի ուսուցումից, մենթորների հետ հանդիպումներից և փորձառության հնարավորություններից:
Արցախի ժողովրդի վաստակելու ներուժը խթանելու նպատակով, ՀԲԸՄ «Սովորիր և վաստակիր» ծրագիրն առաջարկում է մասնագիտական զարգացման դասընթացներ և վերապատրաստումներ: Ծրագիրն աջակցում է պետական ծառայողներին և անհատներին, ինչպես նաև բարենպաստ միջավայր է ստեղծում փոքր և միջին ձեռնարկությունների համար:
ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանի կրթական հաստատություններին՝ մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանին: Նրանց համար, ովքեր սովորում են արտերկրում, հասանելի են ուսումնական տարբեր մասնագիտությունների գծով մի շարք կրթաթոշակներ:
ՀԲԸՄ Երևանի երիտասարդ արհեստավարժները երիտասարդների համաշխարհային ցանցի մի մասն են, որոնք կազմակերպում են սոցիալական, մասնագիտական ու մշակութային միջոցառումներ: Միացե՛ք ՀԲԸՄ ԵԱ Երևանի խմբին ու դարձե՛ք տեղական կամ միջազգային համախոհների ցանցի մի մասը:
Մենք երիտասարդներին կապում ենք իրենց հասակակիցների հետ՝ ապահովելով, որ նրանք դառնան Հայաստանի ակտիվ և ինքնավստահ քաղաքացիներ.
* Իրականացվում է գործընկերների կողմից՝ ՀԲԸՄ-ի համաֆինանսավորմամբ